«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան «Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» «Կվտանգվի՝ կվերականգնենք, ինչպես 90-ականներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Երևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Բացահայտվել են Հնդկաստանի քաղաքացուց 85.000-90.000 ԱՄՆ դոլար գողության դեպքը

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, երկու անձինք զենքի գործադրման սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացու բնակարանից հափշտակել էին, նախնական տվյալներով, 85.000-90.000 ԱՄՆ դոլար և 35.000 ՀՀ դրամ գումար ու դիմել փախուստի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական մեծածավալ  գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց՝ Երևան քաղաքի 22 և 29 տարեկան բնակիչների ինքնությունը, ովքեր ձերբակալվել են:

Ժամերի ընթացքում քննչական խումբը, բացառապես քննչական և այլ դատարավական անհրաժեշտ գործողությունների ճանապարհով, պարզել է, որ ավազակային հարձակմանը նախորդող ժամանակահատվածում՝ օրեր առաջ, հիշյալ բնակարանից կատարվել է նաև գողություն:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 22-ամյա երիտասարդը, մեկ այլ ընկերոջից, ով գազի կաթսան նորոգելու համար ավելի վաղ այցելել էր Հնդկաստանի քաղաքացու բնակարան, արդեն իսկ նախապես տեղյակ լինելով, որ վերջինս բնակարանում պահում է առանձնապես խոշոր չափերով գումար, մայիսի 31-ին հիշյալ ընկերոջ հետ այցելել է տուժողի բնակարան և վերջինիս ուշադրությունը շեղելով՝ գողացել 30 000 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև 22-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով նույն ընկերոջը, փորձել է համոզել հափշտակել հիշյալ բնակարանում առկա մնացած գումարը, ինչին վերջինս չի համաձայնել:

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար 22-ամյա երիտասարդը դիմել է իր մեկ այլ ընկերոջը՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակչին, ինչի շուրջ վերջինիս հետ նախնական համաձայնության գալով, դիմակավորված և զինված օդաճնշիչ ատրճանակով, 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, այցելել են Հնդկաստանի քաղաքացու բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ, տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են տալ տանն առկա գումարը: Ստանալով մերժում, սակայն նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձինք իրենց հայտնի վայրից հայտնաբերել ու հափշտակել են շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո բռնություն գործադրելով տուժողի նկատմամաբ՝ գոտիով կապել են ոտքերը, բնակարանի մուտքի դռան վրա եղած բանալիով փակել բնակարանի դուռը դրսի կողմից և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, ձերբակալված 29-ամյա անձը համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և իր բնակարանից ներկայացրել` 22-ամյա ընկերոջ հետ ավազակությամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սաահիլ Աջայի Նանավատից հափշտակված գումարի մի մասը՝ 42.100 ԱՄՆ դոլլարը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից անհատականացվել են վերոհիշյալ հանցագործության դեպքերին մասնակցած անձանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ երրորդին՝ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանի որոշմամբ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն էՈվ փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գանՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ»«Կվտանգվի՝ կվերականգնենք, ինչպես 90-ականներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարությունԵրևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածներիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվելՕրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքէջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)
Ամենադիտված