Հայաստանի թիմը պարտվում է շոտլանդացիներին առաջին խաղակեսից հետո
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի խաղում ընդունել է Շոտլանդիայի հավաքականին։ Առաջին խաղակեսից հետո 2։1 հաշվով հաղթում են հյուրերը։
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որին գոլային փոխանցում կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
14-րդ րոպեին հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը։ Անգլիական «Սաութհեմփթոնի» հարձակվող Չե Ադամսի փոխանցումից հետո աչքի ընկավ «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ստյուարտ Արմստրոնգը։
18-րդ րոպեին ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը գրավեց շոտլանդացիների դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։
44-րդ րոպեին մրցակցի նկատմամբ խախտման, այնուհետեւ մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց «Փյունիկի» պաշտպան Արման Հովհաննիսյանը։
Ավելացված առաջին րոպեին դուբլ ձեւակերպեց Ստյուարտ Արմստրոնգը։
Ընդմիջում է։