Բրիթնի Սփիրսն իր հարսանեկան արարողության սկանդալի պատճառով հեռացնում է բոլոր թիկնապահներին
ԺամանցՆախորդ շաբաթ տեղի ունեցավ երգչուհի Բրիթնի Սփիրսի և նրա 28-ամյա ընտրյալի՝ Սեմ Ասգարիի հարսանեկան արարողությունը, նրանք միասին են արդեն 5 տարի։ Ամուսնության ժամանակ թե՛ երկրպագուները, թե՛ ներկաները ականատես են եղել սկանդալային միջադեպի։
Բանն այն է, որ Բրիթնիի նախկին ամուսինը ժամանել է հարսանիքին առանց հրավերքի, միացրել ուղիղ եթերն իր սոցիալական հարթակում և փորձել է խանգարել արարողությանը: Նա իր ուղիղ եթերի ընթացքում փնտրել է Բրիթնիին, սակայն թիկնապահները նրան բռնել են և դուրս հանել։
Այս միջադեպից հետո Բրիթնին հեռացրել է իր թիկնապահներին այդքան ուշ արձագանքելու և տղամարդու ներս մտնելը չնկատելու պատճառով։
Հիշեցնենք, որ Բրիթնին և նախկին ամուսինը ամունացել են 2004 թվականին` երկուսն էլ թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ, իսկ ամուսնությունից 55 ժամ անց ամուսնալուծվել։