«Կառավարությանը սատարողները երբեք չպետք է ծաղրեն ցուցարարներին․ նույն դրության մեջ իրենք էլ են եղել»․ Սոս Ջանիբեկյան
ԲլոգոսֆերաԴերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հրաշալի է, որ Ֆրանսիայի հրապարակը բաց է:
Շնորհակալություն ընդդիմադիրներին, որ հեշտացրեցին քաղաքում տեղաշարժվելու հնարավորությունը:
Ներկա կառավարությանը սատարողները երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին (նույն դրության մեջ իրենքէլ են եղել), այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար նրանց ընկալել և ընդունել է պետք, դա ես ՝ որպես մի քանի լուսավոր ճամփա մթով անցած մարդ եմ ասում:
Հավատացեք ինձ:
Հ.Գ․
Իհարկե, ցուցարարներն էլ պետք է ավելի ակտիվ մասնակցեն երկիրը կառուցելու հարցում»: