Ջենիֆեր Էնիսթոնը սկանդալի էպիկենտրոնում է հայտնվել
ԺամանցԴերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը նախորդ շաբաթ հարցազրույցում բողոքել է, թե որքան հեշտ է այսօր հայտնի դառնալը և կարիերայով զբաղվելը: Ըստ դերասանուհու՝ այժմ TikTok, YouTube, Instagram հարթակները, որտեղ որոշները հայտնի են դառնում «ոչինչ չանելով» խանգարում են դերասաններին կառուցել իրենց կարիերան:
Էնիսթոնի այս խոսքերը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում և դուր չի եկել նրա հետևորդներին, իսկ նրանցից շատերը հիշեցրել են, որ Էնիսթոնը ծնվել է հայտնի և հարուստ ընտանիքում, ուստի նա ջանք չի գործադրել հայտնի դառնալու համար։