Հայաստան մշտական ապրելու նոր տեղափոխված մարդկանց թիվը մի քանի տասնյակ հազար է. Քերոբյան
ՏեսանյութերՄայիսին զբոսաշրջիկների քանակը եղել է 116 հազար, դա փոքր ինչ քիչ է, քան 2019 թվականի ցուցանիշը, բավական լավ տեմպերով զարգանում է ոլորտը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ինչ վերաբերում է ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց մասին, որոնք նոր են տեղափոխվել, նրանք մի քանի տասնյակ հազար են: Նրանք արդեն էական փոփոխություններ են մտցրել մեր կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում մշակույթի, սպառման, ծառայությունների ոլորտներում»,-ասաց նա: