Ընդդիմադիրները Փաշինյանի հետևից գոռացին «Առանց Նիկոլ Հայաստան»
ՏեսանյութերԱզատության հրապաարկում ընդդիմադիրները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևից գոռացել են «Առանց Նիկոլ Հայաստան»: Այն պահին, երբ ելույթ էր ունենում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մոտակայքում ընդդիմադիրները նկատեցին վարչապետին և նրա թիկնապահներին։
Նրանց տեսնելով՝ ցուցարարները Մանուկյանի հետ միասին սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան»։