Հափշտակություններ՝ առուվաճառքի և բջջային հավելվածների միջոցով. եղեք տեղեկացված
ՏեսանյութերԳումար հափշտակելու համար խարդախություն կատարող անձինք մարդկանց մոլորեցնում են, երբեմն՝ սպառնալով դրամ շորթում, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Առցանց հափշտակությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցը ոչ միայն հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն է, այլև առաջին հերթին իրազեկված լինելը և անհատական տվյալները պաշտպանելը:
Դատախազությունը զգուշացնում է՝ նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։