Արթուր Վանեցյանն ինձ ոչինչ չի ասել պայքարից դուրս գալու մասին. Իշխան Սաղաթելյան
ՔաղաքականԱրթուր Վանեցյանը դեռեւս ապրիլի 18-ից հայտարարել է փողոցային պայքարի մասին, հայտարարելուց առաջ իր պայքարի ընթացքում եւ մինչեւ երեկ եղել ենք շատ ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որոնք հայտարարվել է այս հրապարակում: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ վերջին օրերին Վանեցյանը չի երեւում «Դիմադրության» շարժման հետ:
«Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարեւոր մասնակիցներից մեկը՝ իր կուսակցությունով եւ պայքարը բերել, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին կհայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ որեւէ բան պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին, ինձ բան չի ասել:
Ես մեծապես կարեւորում եւ արժեւորում եմ այն ճանապարհը, որ միասին անցել ենք: Թե սրանից հետո ինչ կլինի, դա կասի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ բան չի ասել»,-ասաց Սաղաթելյանը: