«Ռոման» հետաքրքրված է Արսեն Զախարյանի ծառայություններով
Սպորտ«Евро-Футбол.ру» կայքի տեղեկություններով՝ «Ռոման» լրջորեն հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ Նրանք ակտիվորեն ուսումնասիրում են այս ամառ երիտասարդ տաղանդին հրավիրելու հնարավորությունը:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Զախարյանին տեսնում է որպես Հենրիխ Մխիթարյանի հավանական փոխարինող, ով թիմից կհեռանա ազատ տրանսֆերով և կտեղափոխվի «Ինտեր»։ Հռոմում Զախարյանի տաղանդն ու հեռանկարները բարձր են գնահատում և ակումբի ղեկավարությունը ցանկանում է խաղացողին հրավիրել թիմ։