ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» 

Տնտեսական աճի կառուցվածքը մտահոգիչ է, 2021-ին պետական պարտքն ավելացել է․ «Լույս» հիմնադրամ

Տնտեսություն

«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման» հաշվետվությունը՝ նպատակ ունենալով պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպիսի՞ գործողություններ է ձեռնարկել, ինչպե՞ս է արձագանքել ՀՀ առջև ծագած մարտահրավերներին, ինչպես նաև փորձել գնահատական տալ, թե կառավարությունն ի՞նչ չափով է կարողացել մեղմել վերոհիշյալ ցնցումների ազդեցությունը:

Այսպես՝

  • Հայաստանի 2021թ. տնտեսական աճի տեմպերը չեն բավարարել տնտեսության մինչճգնաժամային մակարդակի վերականգնումը և հետագա կայուն զարգացումը։ Չնայած գրանցված 5.7% տնտեսական աճին, ՀՆԱ-ի 2019 թ․ մակարդակը վերականգնելու համար պահանջվում էր շուրջ 2.3 տոկոսային կետով բարձր տնտեսական աճի տեմպ։ Մինչդեռ, տարածաշրջանային երկրների (Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Թուրքիա, Իրան) հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկրների 2021թ. ՀՆԱ-ն արդեն իսկ գերազանցում է 2019թ.-ի մակարդակին:
  • Տնտեսական աճի կառուցվածքը բավական մտահոգիչ է. այն ապահովվել է հիմնականում համախառն պահանջարկի աճի հաշվին, մինչդեռ՝ մեծածավալ ներդրումներով պայմանավորված տնտեսական աճի նախադրյալներն իսպառ բացակայում են: Մյուս կողմից`տնտեսության արտահանելի հատվածի աճի տեմպերը գոհացուցիչ չեն. անկում է գրանցվել գյուղատնտեսությունում, իսկ արդյունաբերության աճն աննշան է: Փոխարենը, աճը համեմատաբար բարձր է ոչ արտահանելի հատվածի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են`առևտուրը և ծառայությունները: Արդյունքում վտանգված է տնտեսության ոչ միայն վերականգնման, այլև ներուժի ընդլայնման և տնտեսության կառուցվածքի առողջացման հեռանկարը:
  • «ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ» հարաբերակցությունը 2021թ. ընթացքում նվազել է (24.1%՝ նախորդ տարվա 25.2%-ի դիմաց)։ Չնայած հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճին՝ ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը անկում է ապրել՝ նվազեցնելով կառավարության ծախսեր կատարելու հնարավորությունները: Ըստ պաշտոնական մեկնաբանության, դրա հիմնական պատճառը այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների նվազումն է (2020թ.-ի համեմատ շուրջ 4.3 անգամ)։ Այս կտրուկ նվազումը մտահոգիչ է և այն առավել հաճախ կարող է վկայել դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախորդ փուլերում ծրագրերի թերի (ոչ լիարժեք) կատարման մասին։
  • Մտահոգիչ է ծախսերի կառուցվածքի վատթարացումը՝ ընթացիկ ծախսերի տեսակարար կշռի աճի և կապիտալ ծախսերի նույնքան նվազման համատեքստում։ Ավելին, 2020թ.-ից շարունակվող ընթացիկ ծախսերի գծով անհրաժեշտ վերանայումներ չիրականացնելու և ընթացիկ ծախսերը պարտքով ֆինանսավորելու գործելակերպի պատճառով վերցված պարտքը վերջին տարիներին չի ուղղվել տնտեսության ներուժի վերականգնման և ընդլայնման համար նախատեսված ծախսերի կատարմանը, ինչը լրացուցիչ եկամուտ կստեղծեր պարտքի հետագա սպասարկումը և մարումն ապահովելու համար։ Նման գործելակերպը շարունակելու պարագայում (ընթացիկ ծախսերի պարտքով ֆինանսավորում, կապիտալ ծախսերի թերակատարում) վտանգված կլինեն թե՛ հարկաբյուջետային կայունության ապահովումը, և թե՛ կառավարության տնտեսական զարգացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը։
  • Շարունակում է մտահոգիչ մնալ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (կապիտալ ծախսեր) առանց այն էլ ցածր մակարդակի շարունակական նվազումը (2021թ. դրանք կազմել են 218.4 մլրդ դրամ /ընդհանուր ծախսերի 10.8%-ը` նախորդ տարվա համեմատ նվազելով 1.1 տոկոսային կետով)։ Փաստորեն, աճել են միայն բյուջեի ընթացիկ ծախսերը (որոնց դրական ազդեցությունը տնտեսական վերականգնմանը անուղղակի է)։ Այս թերացումը թերևս կարող է մեկնաբանվել այսպես՝ կապիտալ ծախսերի նվազումը ազդել է տնտեսական աճի տեմպի վրա և դանդաղեցրել այն: Նախորդ տարվա համեմատ տնտեսությանն ուղղվող կապիտալ ծրագրերի ծավալի նվազումն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ կառավարության կողմից կապիտալ ծախսերի իրականացման անկարողության խնդիրը դեռևս չի լուծվել։
  • 2021թ.-ի ընթացքում ավելացել է ՀՀ պետական պարտքը։ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 60.3% և, չնայած նախորդ տարվա համեմատ նվազել է 3.2 տոկոսային կետով, այնուամենայնիվ, շարունակում է գերազանցել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% առավելագույն շեմին:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/39slqUp։

Աղբյուրը՝ «ԼՈւՅՍ» տելեգրամյան ալիք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ
Ամենադիտված