Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության աճող մարտահրավերներին և սպառնալիքներին

Երևանում իր աշխատանքներն ավարտեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը, որն անցկացվում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում: Նիստից հետո ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, նիստի նախագահող Արմեն Գրիգորյանը հայտարարեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ԱԽ քարտուղարների նիստը, ինչպես միշտ, անցել է կառուցողական և հետաքրքիր մթնոլորտում:

«Այսօրվա նիստը հատկանշական էր նրանով, որ մի կողմից՝ ընթացիկ տարին հոբելյանական է կազմակերպության համար. մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 30-ամյակը և ՀԱՊԿ-ի հիմնադրման 20-ամյակը, մյուս կողմից՝ նիստը անցկացվում է ինչպես աշխարհում ընդհանուր առմամբ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում աճող մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում: Բնականաբար, տվյալ գործոնը պահանջում է ժամանակին և արդյունավետ որոշումների ընդունում՝ ուղղված այդ մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացմանը և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովմանը», - հայտարարեց նիստի նախագահողը:

Ելնելով վերոնշյալ իրողություններից՝ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են հատկացրել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ այնպիսի արդիական խնդիրների, ինչպիսիք են հակազդեցությունը ահաբեկչությանը, կառավարման մարմինների համատեղ ստեղծումը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորումը և կազմակերպության ռազմական բաղադրիչի ամրապնդումը:

Նիստի նախագահողը նաև հաղորդեց, որ նիստի աշխատանքի արդյունքներով ԱԽ քարտուղարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք բոլորն անցել են համապատասխան ընթացակարգերը: Դրանց թվում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանձնաժողովը հաստատել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը «Վարձկան» անունը կրող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալու մասին: Ստորագրվել է նաև հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և կառավարման մարմինների պատրաստման պլանը 2023 թվականի համար:

ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հանձնաժողովի հունիսի 17-ի նիստը անցկացվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից՝ մեկ տարի ժամկետով:

2022 թվականին նշվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը, ինչպես նաև՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 20-ամյակը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Ավելի ուշ պայմանագրին են միացել նաև Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Պայմանագիրը ուժի մեջ է մտել մասնակից պետություններում հաստատման ընթացակարգերն անցնելուց հետո՝ 1994 թ. ապրիլի 20-ին: Սակայն հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը դուրս են եկել պայմանագրից: 2002 թ. մայիսի 14-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշմամբ ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (կրճատ՝ ՀԱՊԿ), որին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
Ամենադիտված