Արտակարգ իրավիճակ Երևանում. տղամարդը անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում է ինքասպան լինել Աշտարակ քաղաքի քարի հանքում այրվել է վագոն-տնակներ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Համայնքի զարգացումն ու անվտանգությունը ինձ համար վեր են անձնական շահից. Հարություն Մանուչարյանը հրաժարվել է մանդատից «Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում Զելենսկին բացատրել է Ռուսաստանին «կանխարգելիչ հարվածներ» հասցնելու մասին իր խոսքերը Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը. Արմեն Աշոտյան «Ալիևը ահաբեկիչ է». ադրբեջանցի բլոգերները բողոքի ցույց են անցկացրել Շվեյցարիայում «Դեռևս հնարավորություն կա փրկելու Արցախը». Դավիթ Բաբայան Աճառյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 

Մեծ անարդարություն է կատարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ. Արմեն Գեւորգյանը` ԵԽ գլխավոր քարտուղարին

Բլոգոսֆերա

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ հայկական պատվիրակության որոշ անդամների հետ: Այս մասին հայտնումմ են  ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը, ով հանդես է եկել հայտարարությամբ:

Ստորև ներկայացնում ենք Արմեն Գևորգյանի խոսքն ամբողջությամբ:

« Տիկին գլխավոր քարտուղար,

Բարի գալուստ Հայաստան։

Շատ ցավալի է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ առանձին հանդիպում չունեք: Վատ ավանդույթ է ձևավորվում, երբ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները խուսափում են Հայաստանի հիմնական քաղաքական ընդդիմության հետ ուղիղ երկխոսությունից և շփումից: Այնուամենայնիվ կցանկանայի ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի շարք կարևոր հարցերի վրա։

Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքը հասել է իր եռման կետին, քանի որ մեծ անարդարություն է կատարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Կարծում եմ՝ հայ պաշտոնյաների հետ ձեր հանդիպումների ընթացքում հաճախ եք լսել տարածաշրջանում «խաղաղության օրակարգի» մասին։ Կրկնեմ, որ Հայաստանում ոչ ոք նոր պատերազմ չի ցանկանում: Բայց ավելի շատ են մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ երեսուն տարվա ազատ ու անկախ պետականաշինությունից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ապրել Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնպես դեմ է դրան։

Մենք մեծապես մտահոգված ենք, օրինակ, նրանով, որ, ի տարբերություն Եվրախորհրդարանի, տեսնում ենք Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու ձգտումը՝ փորձելով «ավելի քիչ զայրացնել» Ադրբեջանին և Թուրքիային նրանց քաղաքականությանը վերաբերող քննադատական բանաձևերով և գնահատականներով։ Ի դեպ, այս համատեքստում կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ, խուսափելով ընդդիմության հետ ուղիղ երկխոսությունից և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում՝ դուք, ըստ էության, անուղղակի հավասարության ևս մեկ նշան եք դնում այս երկու երկրների միջև՝ իրենց ժողովրդավարության հավատարմությունների առումով։

Հայ հանրությունը մինչ օրս Ադրբեջանի կողմից 2020 թվականին հայերի դեմ հրահրված անհիմն և անարդարացի պատերազմ սկսելու վերաբերյալ որևէ համապատասխան բանաձև չի տեսել: Եվրոպայի խորհդին չի հաջողվել պատժամիջոցներ ընդունել 2021 թվականի մայիսից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Ադրբեջանը շարունակում է անտեսել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորներին ազատելու միջազգային հանրության կոչերը և շարունակում է իր ռասիստական և այլատյաց քաղաքականությունն ու քարոզչությունը հայերի դեմ։ Կարծում եմ, որ դա կհաստատվի նաև Արդարադատության միջազգային դատարանում ներկայումս ընթացող համապատասխան վարույթներով։

Սրանք բոլորը հիմնական մտահոգիչ կետեր են, որոնք, ըստ էության, հարցականի տակ են դնում, թե արդյո՞ք մենք ընդհանրապես կարող ենք պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի հետ որևէ բանի շուրջ:

Կարող եք հարցնել՝ իսկ ի՞նչ կարող է անել Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրն արդարացի լուծելու համար։ Համոզված եմ, որ առաջին հերթին մեր կազմակերպությունը պետք է սկսի իրավիճակի օբյեկտիվ գնահատականներից, ինչը, կարծում եմ, լավ զսպող միջոց կլինի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների դեմ, բայց նաև կպաշտպանի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարական կառավարման որակը։ Դա նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղության համար ապագա ցանկացած երկխոսությանը:

Մեր կազմակերպությունը պետք է արդար և հետևողական լինի մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների և առաջին հերթին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում։

Տիկին Գլխավոր քարտուղար,

Միևնույն ժամանակ մենք խորապես մտահոգված ենք, որ Եվրոպայի խորհուրդն անտեսում է մեր երկրում ժողովրդավարության նորմերից և ավանդույթներից ակնհայտ շեղումները։ Խոսքի և լրատվամիջոցների ազատության սահմանափակումները, դատական և քննչական մարմինների աճող կախվածությունը գործադիր իշխանությունից, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի հալածանքները դարձել են Հայաստանում այսպես կոչված ժողովրդավարական ավանդույթների «նոր նորմա»։ Նույնիսկ միջազգային կազմակերպությունները չէին կարող անտեսել վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վիճելի որակը ։

Անցած երկու ամիսների ընթացքում նման անընդունելի երևույթների այս երկար ցանկը համալրվել է քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիաների իրավունքի ոտնահարումներով, ինչպես նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից դաժան և անհամաչափ ուժի կիրառմամբ։ Հունիսի 3-ին ոստիկանությունը խլացուցիչ նռնակներով ցրեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը՝ առանց պատշաճ նախազգուշացման և անհրաժեշտության, որի արդյունքում բազմաթիվ ոստիկաններ և ցուցարարներ ծանր վիրավորվեցին և տեղափոխվեցին հիվանդանոցներ։

Ներկայումս շուրջ 31 ընդդիմադիր գործիչ ձերբակալված է տարբեր ապօրինի հիմքերով և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով:

Ուզում եմ հիշեցնել բոլոր ներկաներին, որ Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ընդունվել է իրական ժողովրդավարության մասին բանաձև, որը մեջբերելով՝ կրկնում եմ, որ «ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան չէ»։

Եզրափակելով՝ հավելեմ, որ մենք մտադիր չենք Եվրոպայի Խորհուրդը դարձնել գլադիատորական մենամարտերի տարածք ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ՝ Ադրբեջանի դեմ։ Բայց մտադիր էլ չենք համակերպվելու այն փաստերի հետ, որ մեր կազմակերպությունը վերածվում է 44-օրյա պատերազմի հետևանքների օրինականացման հարթակի, հարթակ, որը հստակորեն առաջ է մղում Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորած թյուրքական կոալիցիայի շահերը՝ ի հաշիվ հայ ժողովրդի, կամ էլ մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացները լուռ դիտարկող կազմակերպության։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակարգ իրավիճակ Երևանում. տղամարդը անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում է ինքասպան լինելԱշտարակ քաղաքի քարի հանքում այրվել է վագոն-տնակներ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցելՀամայնքի զարգացումն ու անվտանգությունը ինձ համար վեր են անձնական շահից. Հարություն Մանուչարյանը հրաժարվել է մանդատից «Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի ԼիվերպուլումԶելենսկին բացատրել է Ռուսաստանին «կանխարգելիչ հարվածներ» հասցնելու մասին իր խոսքերըՎստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը. Արմեն Աշոտյան «Ալիևը ահաբեկիչ է». ադրբեջանցի բլոգերները բողոքի ցույց են անցկացրել Շվեյցարիայում«Դեռևս հնարավորություն կա փրկելու Արցախը». Դավիթ Բաբայան Դանիայի արքայազն Յոակիմի երեխաները կորցրել են իրենց կոչումները եղբոր կնոջ հետ ունեցած հարաբերությունների պատճառով. Daily Mail (լուսանկարներ)Աճառյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Պուտինն ու Զելենսկին կմասնակցեն G20-ի գագաթնաժողովինՌԴ-ն հայտնում է միջուկային զենքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթացի մասին, Բայդենն՝ այլ բան պնդումՆուբարաշենում կնոջը սպանած տղամարդը ձերբակալվելուց րոպեներ առաջ նռնակ է պայթեցրել. մանրամասներ դեպքից (տեսանյութ) ՀՀ վերադարձած 17 զինծառայողների խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում․ ՔԿ պարզաբանում Արտագաղթած ակտիվիստներ, խաբված առևտրականներ. ում է «քցել» հեղափոխական ՓաշինյանըՊրահայում առաջնորդների ընթրիքի ժամանակ Էրդողանի և Հունաստանի վարչապետի միջև թեժ վիճաբանություն է եղել. Skai Մատվիենկոն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱդրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ Սերժ Սարգսյանը այցելել էր Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշար Բրիտանացին դժգոհել է, որ իր շունը բաժանորդագրվել է պոռնոգրաֆիկ ալիքիԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել ռուսաստանցի, բելառուս և ուկրաինացի իրավապաշտպաններին Փաշինյանն Արևմուտքի հետ համատեղ վա-բանկ է գնում. ի՞նչ կպատասխանի ՄոսկվանՀայ-ադրբեջանական սահման ԵՄ առաքելություն ուղարկելու գաղափարը կյանքի է կոչվում. Լիտվայի ԱԳՆՀայաստան․ հյուրընկալ պետություն, ոչ թե պետական հյուրանոցՆախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին Նախկին վարչապետին չի սազում մոլորեցնել ժողովրդին․ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ ԱՊՀ երկրների ղեկավարները, բացի՝ Ալիևից եւ Տոկաևից, հանդիպման են ժամանել Պուտինի հետ Aurus-ով ԱՄՆ-ում տղամարդը փորձել է տաբատի մեջ թաքցրած երեք պիթոնի տեղափոխել սահմանովԹեհրանը զե՞նք է մատակարարում Ռուսաստանին. Իրանի ԱԳ նախարարը մեկնաբանել է հարցըՔննարկվել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության միասնական մեխանիզմին Հայաստանի անդամակցության հայտը ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում․ կան տուժածներ Հեռուստացույցի պայթյունից դեռահաս է մահացելԻնչպես են Ստեփանակերտում արցախցիները շնորհավորել Պուտինի ծնունդը (տեսանյութ) Սեպտեմբերին Հայաստան է այցելել 198.074 զբոսաշրջիկ. Վահան Քերոբյան Ինչի՞ց է մահացել Մահսի Ամինին. դատաբժշկական եզրակացությունը հրապարակվել էՀայաստանի կազմաքանդումն ու նվաստացումը շարունակվում է․ Լիլիթ Գալստյան «Լավ, բա ինչի՞ էր Ալիևը 2016-ին այսպես լացում». Նաիրա Զոհրաբյան ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների գնդակահարության տեսանյութից Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի Իրանական անօդաչու թռչող սարքերը վտանգավոր են դարձել Ուկրաինայի զինված ուժերի համար. Լոնդոնում Ուկրաինայի դեսպանԱյն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ. Գևորգ Դանիելյան «Խաղաղության պայմանագիրը չեն ստորագրի, ձմռան ցրտին կմնան առանց լույսի և գազի». Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է ՀայաստանինԹուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել «Հյուսիսային Կիպրոսում». ԷրդողանԱրագածոտնի մարզում Mercedes-ը գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի եզրին․ կա 1 զոհ, 3 վիրավոր Բջջային հեռախոս՝ տորթի մեջ, փաթեթ՝ տեսակցողի բերանում, ԱԹՍ. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերը ԱՄՆ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանին զորքերը հետ քաշել նախնական դիրքեր․ԵԱՀԿ- ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ՝ փոխարինելով Տիգրան Մուկուչյանին Գեղարքունիքի մարզում ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է երկտող
Ամենադիտված