Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել ՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին 

Հանուն բանկերի գերշահույթների. ինչպես են Սարգսյանն ու Փաշինյանը մտել քաղաքացիների գրպանը

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, ի թիվ այլ մեղքերի, վերագրում էր նաև՝ ի շահ բանկերի հարմարավետության օրենքներ փոփոխելու, քաղաքացիների կախվածությունը բանկերից նպատակային մեծացնելու և բանկերի՝ քաղաքացիների գրպանը մտնելու գործընթացը հեշտացնելու մեջ:

Հեղափոխության օրերին՝ ապրիլ ամսին, Նիկոլ Փաշինյանի անգամ բանկերի դեմ ուղղված ակցիա էր մտածել. նա առաջարկում էր ցուցարարներին առավոտյան ժամը ութին սկսել կանխիկացնել իրենց գումարները և այդպիսով նախ կոլապս առաջացնել բանկային համակարգում, երկրորդն էլ՝ հանել իրենց գումարները բանկերից` դրանով իսկ ցույց տալով, որ իրենք չեն ցանկանում լինել այդ համակարգի ստրուկը:

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը բանկերի կամայականությունների և քաղաքացիների բանկային ստրկության մասին կտրուկ փոխվեց: Նախ և առաջ նա հրաժարվեց գյուղացիների վարկերը մարելու իր հեղափոխական խոստումից, քանի որ բանկերը դրան դեմ էին: Փաշինյանը նախընտրեց հարվածել իրեն իշխանության բերած գյուղատնտեսությամբ զբաղվող հպարտ քաղաքացիներին  և ոչ թե բանկերին:

Փաշինյանի կառավարությունը ընդունեց պարտադիր կուտակային համակարգի մասին իրենց իսկ կողմից ժամանակին քննադատված օրենքը, իսկ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքացու գրպանից բանկերը ֆինանսավորելու միջոց:

Այնուհետև հաճախակի դարձան Փաշինյանի պաշտոնական ընթրիքները բանկերի ղեկավարների հետ, այդ ֆոնին նրա կայացրած հետագա որոշումները բավական տրամաբանական են թվում, հասկանալի է թե ում շահերից բխող որոշումներ է ընդունում վարչապետը: Դիցուք՝  կառավարությունն ընդունել է մի որոշում, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ․ ծրագիր»: Այս ծրագրով նախատեսվում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում ապրող կամ ապրելու ցանկություն ունեցող երիտասարդ կամ նորաստեղծ ընտանիքներին՝ լուծելու իրենց բնակարանային խնդիրները: Առաջին հայացքից թվում է, թե շատ լավ մտահղացում է. ծրագիրը կարող է նպաստել սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, համայնքների զարգացմանը: Սակայն, դա միայն առաջին հայացքից: Իրականում  կառավարությունը պետական բյուջեից յուրաքանչյուր ընտանիքի բնակարանային խնդիր լուծելու համար հատկացնում է 20 միլիոն 660 հազար դրամ կամ ներկայիս կուրսով՝ մոտ 50 հազար դոլար, բայց այդ գումարի 40 տոկոսից ավելին ստանում է ոչ թե երիտասարդ ընտանիքը, այլ՝ բանկը: Հիմա ո՞ւմ է իրականում օգնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը` երիտասարդ ընտանիքի՞ն, թե՞ բանկին: Պատասխանը, կարծում ենք, միանշանակ է:

Այնուհետև կառավարությունը որոշեց, որ կենսաթոշակառուները նույնպես պետք է ստանան հասանելիք գումարը միայն բանկային քարտի միջոցով՝ փոխանցումներով: Դա էլ բավարար չէր, ներդվեց կենսաթոշակի քեշ-բեքի համակարգը, որի դեպքում թոշակը անկանխիկ ծախսելու դեպքում 10 տոկոսի վերադարձ է լինելու: Եվ կրկին սա առաջին հերթին ձեռնտու է հենց բանկերին:

Փաշինյանի կառավարության մեկ այլ որոշմամբ հուլիսի 1-ից մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ: Բնականաբար սրանից, մեղմ ասած, շահում են բանկերը:

Խաղադրուքներ կատարելը այսուհետ հնարավոր է միայն բանկային քարտի միջոցով` հաշվի առնելով, որ խաղամոլների թիվը Հայաստանում չի նվազում, իսկ մեկ տարվա  ընթացքում  երկրում 1 միլիարդ դոլարի խաղադրույք է կատարվել, ապա պարզ է, թե ինչ ֆինանսական հոսքեր են այսուհետ անցնելու բանկերի ձեռքի տակով:

Կառավարությունը դիտորդի դերում էր նաև այն պարագայում, երբ ռուս-ուկրաիանական պատերազմի ֆոնին բանկերը հրաժարվում էին արտարժույթ վաճառել, կամ սահմանում էին անտրամաբանական փոխանակման կուրսեր՝ հարվածելով քաղաքացիների գրպաններին:

Ինչպես կարող ենք տեսնել՝ Սերժ Սարգսյանի` ի շահ բանկերի աշխատանքը քննադատող Նիկոլ Փաշինյանը այսօր դարձել է բանկային համակարգի շահերի գլխավոր սպասարկուն...

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆՆոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացինՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵրևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է
Ամենադիտված