Բրիթնի Սփիրսի հայրը դատի է տվել դստերը
ԺամանցԲրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմին, դատի է տվել դստերը: Համաձայն փաստաթղթերի, որոնց հետ ծանոթացել է Page Six-ը, Ջեյմին կարծում է, որ փոփ աստղը սոցիալական ցանցերում արշավ է սկսել իր դեմ՝ իր անունն արատավորելու նպատակով:
Այժմ նա պահանջում է, որ Բրիթնին դատարանում ցուցմունք տա, մասնավորապես, պատասխանի, թե արդյոք ինքն իսկապես ստիպել է նրան 8 փորձանոթ արյուն նվիրել բուժման համար և արգելել է ցավազրկողներ խմել։
Բրիթնիի փաստաբան Մեթյու Ռոզենհարթը հրապարակմանը տված հարցազրույցում մեկնաբանել է Ջեյմիի գործողությունները։
«Դատարանի որոշմամբ խնամակալությունից խայտառակ կերպով հեռացված պարոն Սփիրսը շարունակում է իրեն անարգել, ինչպես երևում է նրա այս վերջին անհիմն ու անխոհեմ հայտարարությունից, որը լի է սխալներով ու կեղծիքներով։ Ինքը դա գիտի։ Նա ոչ միայն փորձել է բռնության ենթարկել իր դստերը, այլ հիմա էլ ցանկանում է վախեցնել նրան՝ չարաշահելով հայցը և թաքնվելով ցուցմունք տալուց։ Ուրիշ մեկը կամաչեր նման մարտավարությունից, բայց նա և իր ներկայացուցիչները իսկապես անամոթ են։ Ինչ վերաբերում է իր հեղինակությունը արատավորելուն, ապա պարոն Սփիրսը դա վաղուց է արել ինքն իրեն»,- ասել է փաստաբանը։