Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» 

ՔՊ-ականները կրկնում են նախկինների ձեռագիրը. զինված «բեսպրեդելի» էջը չի փակվել

Аналитический

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ ՀՀԿ-ականների զինված ռազբորկաները Հայաստանը վեր են ածել փոքր Սիցիիլայի,  քննադատում էր նման պահվածքը, պահանջում հրապարակավ դատել, պաշտոնից զրկել այդ դեպքերում ներգրավված բոլոր գործող անձանց: Մի հարցում Փաշինյանը ճիշտ էր՝ նման վենդետաները նախկինում գրանցվում էին գրեթե յուրաքանչյուր տարի:

Դեռ 2009-ին  Քանաքեռ-Զեյթունի համայնքի հանրապետականները, ՀՀԿ-ական թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդու գլխավորությամբ, մահակներով զինված հարձակվել էին նույն համայնքում գործող ԲՀԿ-ի նախընտրական շտաբի վրա: Ժամեր անց ԲՀԿ-ականները, հակահարված տալու համար, գրոհել էին «Զվարթնոց» կինոթատրոնի մոտ տեղակայված ՀՀԿ-ի նախընտրական շտաբի վրա: Քրեական գործ այն ժամանակ չհարուցվեց, որովհետև շտաբերը հայտարարեցին, որ իրենց վրա հարձակում տեղի չի ունեցել: ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը, 2015 թվականին ձերբակալվել էր նույնպես կրակոցների համար: 2015-ին Նուբարաշենի բանտի մոտ տեղի ունեցած հայտնի կրակոցների գործով կասկածվում էր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներից Մարտուն Կարապետյանը, ով Էրեբունի վարչական շրջանում առավել հայտնի էր Կյաժ Մարտուն մականվամբ: 2006-ին Արտաշատում կրակոցներ էին հնչել: Միջադեպի մանրամասների հետ կապված թվարկելով Արտաշատի գազի գրասենյակի տնօրեն Հովհաննես Ղազարյանի եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ազգականների անունները, թերթերից մեկը նշել էր. «Ճակատագրի հեգնանքով այնպես է ստացվում, որ 2003-ի փետրվարի 4-ին Հայկ Բաբուխանյանին դանակահարած նույն հանցախմբի անդամներն այժմ իրար են հոշոտում»: ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շամսի որդին` Դավիթ Մովսիսյանը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ, ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով։ 

Թվում էր, թե նման զինված վենդետաները Նոր Հայաստանում տեղ չպետք է ունենային, սակայն միայն թվում էր: Դիցուք՝ երեկվանից մամուլը հեղեղված է ՔՊ-ական պաշտոնյաների հարազատների կողմից արձակված կրակոցների հետևանքով զոհի և վիրավորների մասին տեղեկություններով։ Հոլովվում են պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների անունները: Զինված ռազբորկայի կիզակետում էր հայտնվել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին` Կարեն Պողոսյանը, ով երկար ժամանակ թաքնվում էր իրավապահ մարմիններից: 2019-ին  Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակ են մուտք գործել ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Ծեծուջարդ է սկսվել, որին հաջորդել են կրակոցներ: Այնուհետև հայտնի դարձավ, որ տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրեական գործ, Սափեյաններից Տավրոսը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Ամիսներ անց Տավրոս Սափեյանին Փաշինյանը նշանակեց Թալինի համայնքապետ: Արարատի ներկայիս համայնքապետ  Ասլան Ավետիսյանը անցնում է Մարտի 1-ի գործով, տարիներ առաջ դատարանը դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը առ այն, որ Ասլանյանը 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն է ցույց տվել: Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ զինված ռազբորկա է տեղի ունեցել Թոխմախի գերեզմանատանը, որին մասնակցել են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։ Այնուհետև իրավիճակը ներկայացվեց այնպես, որ վերջիններս ոչ թե եղել են զինված բախման գործող անձինք, այլ օգնություն են ցուցաբերել վիրավորներին: Իսկ թե ինչ էին անում թաղապետերն այդ ուշ ժամին գերեզմանոցի մոտ՝ իհարկե մութ մնաց, սակայն թաղապետերից փրկիչների կերպարը կերտվեց շատ օպերատիվ:

Ինչպես տեսնում ենք՝ ավանդույթները շարունակվում են և Հայաստանը Սիցիալիայի վերածած նախկիններին մերժելով իշխանության եկած հեղափոխականներն անգամ զինված ռազբորկաների և վենդետաների հարցում չեն ցանկանում զիջել այդ նույն նախկիններին` վերարտադրելով այն նույն վարքագիծը, որը վերացնելու խոստումներով եկել էին իշխանության...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Если помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит
Самое популярное