Վաշինգտոնում տոնակատարության ժամանակ հրաձգություն է եղել․ երեխա է զոհվել
ԱՄՆԱՄՆ֊ում՝ Վաշինգտոնի կենտրոնում, տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ դեռահաս է զոհվել, երեք մարդ վիրավորվել է, հայտնել են ամերիկյան մայրաքաղաքի իշխանությունները, գրում է Ռիա Նովոստին։
Ոստիկանությունն ընդհատել է մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ ընթացող տոնակատարությունը ամբոխի շրջանում ծեծկռտուքից հետո, որի ընթացքում հրազեն է կիրառվել:
«Ինչ-որ մեկը զենք է կիրառել, և երեխա է մահացել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուսերը։
Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ հրաձգության զոհը 15 տարեկան էր։ Վիրավորվել է երեք մեծահասակ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակից։
Ըստ իշխանությունների՝ ԱՄՆ-ում ստրկության վերացման տարելիցի տոնակատարությունները պատշաճ կերպով չեն համաձայնեցվել քաղաքապետարանի հետ։