«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ կասկած և ապացույց գոյություն չունի

Право

Մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանները պնդում են, որ չկա Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած, գործում մինչ այս պահը չկա Չալաբյանի կողմից արարքը կատարված լինելու վերաբերյալ գեթ մեկ ուղղակի և հստակ ապացույց, և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու դրա շրջանակում կալանավորումը կրում են խտրական բնույթ։

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանն ամփոփեցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործի մանրամասներն ու խնդրահարույց կողմերը, մասնավորապես՝ Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքի բացակայությանը, նրան ապօրինաբար կալանքի մեջ պահելը, խափանման միջոցի փոփոխության նպատակով իրականացված գործողությունները, ներկայացված միջնորդությունները, մեղսագրվող արարքի ապաքրեականացումը, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանող նորմի հակասահմանադրականությունը։

Ըստ փաստաբանների՝ «2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է մտնելու ս.թ. հուլիսի 1-ից, բացակայում է որևէ իրավական հիմք, որով պատասխանատվություն սահմանված լիներ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Այսինքն՝ վիճարկվող իրավական նորմն ինքնըստինքյան չի գործելու արդեն ս.թ. հուլիսի 1-ից»։

«05.05.2021թ․ ընդունված և  01.07.2022թ ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով վերոնշյալ հանցակազմը ներառված չէ, ուստի օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իրավունքի ուժով ենթակա է դադարեցման։ Նույնիսկ նման պայմաններում դատարանը բավարարել է երկամսյա կալանքի միջնորդությունը, որն անգամ չի հասցնելու սպառվել։ Այս առումով ակնհայտ է դառնում, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ունի ոչ թե քննության արդյունավետության, այլ պատժիչ նպատակ։ Ավելին՝ մեր համոզմամբ, մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ հանցակազմnվ (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այնպիսի հանցանքի դեպքում, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որով հիմնավորվում է, որ ենթադրյալ արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռվածությունը, տրամադրվել է երկու և ավելի անձանց։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ որով շոշափվում է նյութական շահագռգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն։ Այնուամենայնիվ, անտեսելով վերոնշյալ հանգամանքները, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի կալանավորման միջնորդությունը»,-նշեց Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբան Արթուր Հարությունյանն ասաց, որ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ դիմել են դատախազություն միջնորդություններով, ինչպես նաև միջազգային բազմաթիվ կառույցների՝ ներկայացնելով Չալաբյանի գործի կոպտագույն խախտումներն ու խնդրահարույց կողմերը.

«Մենք դիմել էինք Դատախազություն՝ ներկայացնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաև «Արար» հիմնադրամի երաշխավորությունները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատախազը, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մոտ 10 օր ուշացմամբ ուղարկել է մերժման որոշում, որում նշել է, որ «նախաքննության ներկա փուլում չեն վերացել և պահպանվել են մեղադրյալ Ա․ Չալաբյանի կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանը և վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ տվյալ փուլում ևս կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»։ Մի կողմ դնելով այն, որ մեր պնդմամբ ընդհանրապես առկա չեն կալանավորման հիմքն ու պայմանները, նշենք, որ դատախազի եզրահանգումն ուղիղ հակադրվում է երաշխավորության ինստիտուտի օրենսդրական նշանակությանը։ Երաշխավորության էությունը հենց այն է, որ եթե երաշխավորները բարձր հանրային վստահություն վայելող անձինք են, ապա կալանավորման հիմքերի և պայմանների առկայության դեպքում փոխվում է խափանման միջոցը։ Կալանավորման հիմքերի ու պայմանների վերացումն ինքնին վարույթն իրականացնող մարմնի համար պարտականություն է առաջացնում սեփական նախաձեռնությամբ փոխել խափանման միջոցը։ Ուստի, եթե ակնկալվեր, որ կալանավորումը կարող է փոխվել միայն այդ հիմքերի և պայմանների վերացման դեպքում, ապա երաշխավորություն ներկայացնելը կիմաստազրկվեր և կդառնար ինքնանպատակ։ Դատախազի նշված որոշումը նույնպես բողոքարկվել է դատական կարգով, սակայն դեռևս քննություն նշանակված չէ։ Գրությամբ դիմել էինք նաև ՄԻՊ, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք կամ պատասխան չենք ստացել»։

«Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանի պնդմամբ, Ավետիք Չալաբյանի կալանավորումն ունի բացառապես քաղաքական բնույթ.

«Ավետիք Չալաբյանին անազատության մեջ պահելու իշխանությունների որոշումն ունի բացառապես քաղաքական պատճառներ, որոնք պայմանավորված են մի կողմից նրա հասարակական և քաղաքական գործունեության, մյուս կողմից՝ հանրային բարձր վարկանիշի և հեղինակության հանգամանքով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար դժվար է պատկերացնել ավելի մեծ վտանգներ, քան Ավետիք Չալաբյանին և նրա նման չվարկաբեկված, հեղինակավոր ինտելեկտուալ գործիչները, որոնց ֆոնին առավել ցայտուն են դառնում այս իշխանությունների ողջ դատարկությունը,-նշեց Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով հետագա գործողություններին՝ փաստաբանները նշեցին, որ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո էլ սկսելու են խախտված իրավունքների վերականգման գործընթացը՝ ընդհուպ դիմելով ՄԻԵԴ։

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное