Տիկին դեսպան, դուք և ձեր կողքի փողոցային խուժանն այլևս նույնացել եք․ Ագնեսա Խամոյան
БлогосфераԻսկ ի՞նչ է զգում տիկին Վիկտորինը, երբ խոսում է արդարադատությունից, իրավունքից, օրենքից, հպարտորեն հայտարարում դատական բարեփոխումների մասին՝ քաջ գիտակցելով, թե ինչպիսին է իր կողքի նստած իրականությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հրապարակելով մի լուսանկար, որտեղ կողք կողքի նստած են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար Անդրեա Վիտորինը:
«Տիկին դեսպան, հուսով եմ գիտակցում եք, որ ձեր լռությամբ եւ ակնառու հովանավորչությամբ դուք եւ ձեր կողքի փողոցային խուժանն այլեւս նույնացել եք»,-հավելել է պատգամավորը: