«Ռիվեր Փլեյթ»-ի երկրպագուները ռեկորդային երկարությամբ դրոշ են պատրաստել (լուսանկարներ, տեսանյութ)
ՍպորտԳինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբի երկրպագուները Բուեյնոս-Այրեսի փոխոցներում 7829,74 մետր երկարություն ունեցող դրոշ են փռել։ Կարմիր-սպիտակ դրոշը տարածվել է ակումբի նախկին մարզադաշտից մինչև ներկայիս մարզադաշտ (Մոնումենտալ)։
Միջոցառմանը մասնակցել են մոտ 50 հազար երկրպագու։
Դրոշի վրա գրված է եղել ակումբի անվաման հապավումը CARP (Club Atlético River Plate).
Նշենք, որ նախկինում ռեկորդը պատկանել է «Ռոսարիո Սենթրալ» ակումբի երկրպագուներին, որոնց պատրաստած դրոշն ունեցել է 4350 մետր երկարություն. տեղեկացնում է Reuters-ը։