«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություննե՞ր են սպասվում․ «Հրապարակ»

Армянская пресса

«Հրապարակ» թերթը գրում է.

Որոշ գործընթացներ հուշում են, որ իշխանությունները գնում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների։ Գործող ավագանին ընտրվել է 2018-ի սեպտեմբերին, երբ սեւ ու սպիտակի քարոզարշավով Փաշինյանը Հայկ Մարությանի համար զավթեց մայրաքաղաքը, ապա 3 տարուց փոշմանեց եւ հեռացրեց պաշտոնից։

Սակայն 2018-ին ընտրված ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է եկող տարվա՝ 2023 թվականի սեպտեմբերին, մինչդեռ իշխող «Քաղպայմանագրի» մի խումբ պատգամավորներ արդեն խորհրդարան են բերել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ, որի մեջ ներառված է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնում» փոփոխությունների նախագիծ։ Առաջարկում են ավագանուն օրենքով ինքնալուծարվելու հնարավորություն տալ, ինչից կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու թիմը չեն ուզում մեկուկես տարի սպասել եւ հնարավոր է՝ գնան արտահերթ ընտրությունների։ 

Իշխանական շրջանակներում թերեւս հասկացել են, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, քանի դեռ իշխանությունը փոքր-ինչ վարկանիշ ունի, պետք է օգտագործել բոլոր լծակները։ Իսկ Երեւանը, որպես կանոն, ընդդիմադիր է, եւ այստեղ հաղթելը հեշտ չի լինելու, գնալով էլ բարդանալու է։ Նախագծի համահեղինակներ Վահագն Հովակիմյանը, Արփի Դավոյանը, Հակոբ Ասլանյանն ու Արմեն Խաչատրյանն առաջարկում են վերոնշյալ օրենքի «Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու» միջոցները եւս մեկով համալրել, այն է՝ «ավագանին՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ինքնաարձակման մասին որոշում է կայացրել» արտահայտությամբ։

Գործող օրենսդրությամբ, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվում են, երբ քաղաքապետն ինքնակամ հրաժարական է տալիս, իսկ ավագանին երկու անգամ նոր համայնքապետ չի ընտրում։ Իշխանությունների այս քայլն ուշագրավ է նաեւ այն առումով, որ քաղաքապետի տեղապահ Հրաչյա Սարգսյանը, ըստ էության, թիմի մարդ է համարվում, նրան քաղաքապետ դարձրին անցած տարեվերջին, երբ Փաշինյանն ավագանուն հրահանգեց անվստահություն հայտնել Հայկ Մարությանին։ Ինչից ենթադրվում էր, որ ցանկացած պահի նրան կարող էին ասել՝ դիմում գրիր, սակայն ներկայացված փոփոխությունների փաթեթը կնշանակի, որ Սարգսյանը չի ցանկանում վաղաժամ լքել պաշտոնը՝ ինքնակամ դիմում գրելով։ Մյուս կողմից՝ ավագանին այս պահին չունի քաղաքապետին անվստահություն հայտնելու լիազորություն, քանի որ ընտրվելու պահից մեկ տարի քաղաքապետն անձեռնմխելիություն ունի։ Ուստի որոշել են ավագանուն ինքնալուծարվելու հնարավորություն տալ, որ, նախ՝ իրենց ուզած պահին գնան ընտրության, երկրորդ՝ չի բացառվում, որ նման փոփոխությունը պարզապես որպես մահակ են պահում Հրաչյա Սարգսյանի գլխին, որ հերթական ընտրություններից՝ 2023-ից առաջ խաղեր չտա այլ ճամբարների հետ։ Չէ՞ որ ունի անձեռնմխելիություն եւ տնօրինում է համայնքային ռեսուրսները, եւ Սարգսյանը կարող է ընտրություններն իշխանությունների համար անակնկալ հունով տանել։ Իսկ իշխանության քաղաքապետի թեկնածուն ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, ինչի մասին «Քաղպայմանագիրն» «ավետեց» դեռ ամիսներ առաջ։ Այդ պահից  սկսած՝ Ավինյանը, կարելի է ասել, նախընտրական քարոզարշավ է իրականացնում՝ ակտիվ հանդիպումներ է ունենում կուսակցության երիտասարդների հետ եւ այդ մասին հրապարակումներ է անում սոցիալական հարթակներում: Այցելում է վարչական շրջաններ, հանդիպում թաղապետարանի աշխատակիցների հետ, թաղապետարաններն ու քաղաքապետարանի կադրային բազան համալրել է իր մարդկանցով, այցելում է բուհեր, հանդիպում արվեստի, սպորտի բնագավառների ներկայացուցիչների հետ, մեդալներ ու պարգեւներ շնորհում, մի խոսքով՝ լրիվ քաղաքապետի գործառույթներ է իրականացնում։  

Հետաքրքրական է, որ քաղաքապետարանում անակնկալի եկան իշխող խմբակի նախաձեռնած օրենսդրական այս փոփոխությունից։ Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը զարմացած պատասխանեց, թե իրեն հայտնի չէ փոփոխությունների մասին, բառացի կարդացինք լրացվող հոդվածը՝ հարցնելով, թե սա արդյոք արտահերթ ընտրությունների համար հող չի՞ նախապատրաստում։ Փոխքաղաքապետն ասաց, որ ինքն անձամբ պետք է կարդա, որ հասկանա։ Արտահերթ ընտրությունների տրամադրություններ կա՞ն։ «Այս պահի դրությամբ՝ ոչ։ Նորմալ աշխատանքային հունով գնում ենք»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Նախագծի համահեղինակ Հակոբ Ասլանյանն էլ փորձեց վստահեցնել, թե արտահերթի համար չեն անում վերոնշյալ լրացումը։ Իսկ ինչի՞ համար եք անում։ «Որովհետեւ չի կարելի օրենքը կիսատ թողնել, մենք այսօր բախվել ենք մի իրավիճակի՝ հենց օրենքը կիսատ լինելու համար։ Օրինակ, մինչեւ հիմա  ԱԺ-ից բացակայությունների վերաբերյալ որեւէ նախադեպ չունենք, որ այդքան բացակայությունների դեպքում ոնց է զրկվում պատգամավորը մանդատից։ Հիմա մենք մտածում ենք՝ ոնց պետք է արվի, որ ․․․ հիմա մենք եթե զրկենք, նրանք էլ դիմեն Սահմանադրական դատարան, էս անեն, էն անեն․․․ Եթե օրենքը կիսատ չլիներ, չէինք փորձի լրացնել»,- ասաց ՔՊ-ականը։ Փորձեցինք հասկանալ, թե Երեւանի մասին ՏԻՄ օրենքում որ կիսատն են ուզում լրացնել։ Որ ավագանին ինքնալուծարման մասին որոշո՞ւմ կայացնի։ «Հա, իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ»,- ասաց պատգամավորը՝ կրկին նշելով, որ ավագանու արտահերթ ընտրությունների համար չեն անում։

ՀԳ․ Ընդդիմադիրներն էլ են պատրաստվում Երեւանը գրավել՝ բոլորը հասկանում են, որ Երեւանում հաղթանակը կնշանակի իշխանության 50 տոկոսն ունենալ։ Ընդդիմության շարքերում թեկնածուների պակաս չկա՝ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի անունն է շրջանառվում, Արթուր Վանեցյանի, Տարոն Մարգարյանի։ Անգամ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն է հայտարարել առաջադրվելու մասին։ Այլ հետաքրքիր խաղացողներ էլ են սպասվում, սակայն ընդդիմությունը հաջողություն չի ունենա, եթե միասնական թեկնածուով հանդես չգա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное