Ռուս խաղաղապահները Մարտակերտում հրետանային արկեր և զինամթերք են վնասազերծել (տեսանյութ)
ՏեսանյութերԱրցախի Մարտակերտի շրջանի տարածքում ինժեներական աշխատանքների ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը վնասազերծել է մի քանի հրետանային արկ և զինամթերք։
Այս մասին տեղեկանում ենք Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքից։
«Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»,– ասվում է գրառման մեջ: