Լողորդ Արթուր Բարսեղյանը 50-րդն է ԱԱ-ում
СпортՀայաստանի լողի հավաքականի անդամ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Բարսեղյանը 50-րդն է աշխարհի առաջնությունում:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բուդապեշտում շարունակվում է ջրային մարզաձևերի աշխարհի 19-րդ առաջնությունը: Հայ երկու լողորդներից հանդես է եկել Արթուր Բարսեղյանը: Նա ազատ ոճի որակավորման փուլում, 99 մասնակիցների պայքարում, 100 մետրը անցավ 50. 43 վայրկյանում և գրավեց 50-րդ տեղը:
Կիսաեզրափակիչ փուլ մտան 1-16-րդ տեղեր գրաված մասնակիցները: Արթուրի երկրորդ մեկնարկը կտրվի հունիսի 23-ին: 50մ լողատարածությունում նա կմասնակցի նույն ՝ ազատ ոճում, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ բատերֆլայում: