Մայամիի օդանավակայանում վայրէջք կատարելիս` 126 մարդ տեղափոխող ինքնաթիռը հրդեհվել է
Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս MD-82 մարդատար ինքնաթիռը հրդեհվել է, ինչի հետևանքով՝ երեք մարդ ստացել է թեթև վնասվածքներ, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 126 մարդ։ Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները տարհանվել են։ Տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ, մյուսներին ավտոբուսներով ինքնաթիռի կանգառից տեղափոխել են տերմինալ։
Նշվում է, որ օդանավակայանում մի քանի թռիչք է հետաձգվել։ Հրշեջ կայանից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է, իսկ վառելիքի արտահոսքը վերահսկվում է:
Ինչպես հայտնել է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը, Չորեքշաբթի օրը կսկսվի վթարի պատճառների հետաքննությունը: