Քաթարում ՖԻՖԱ֊ի ընթացքում պատահական սեռական կապի համար 7 տարի ազատազրկում է սպասվում
LeisureՖուտբոլի երկրպագուները, ովքեր մեկնում են Քաթար՝ մասնակցելու աշխարհի առաջնության խաղերին, կարող են հայտնվել բանտում՝ պատահական սեքսի համար: Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Նրանք, ովքեր կբռնվեն ոչ իրենց ամուսնու հետ սեռական կապի ժամանակ, կարող են 7 տարով հայտնվել բանտում։ Արտամուսնական կապերը հակասում են երկրի օրենքին։
Աղբյուրը նաև հայտնում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ չեղարկվելու են նախորդ մրցաշարերում սովորական դարձած խաղերից հետո ալկոհոլային տոնակատարությունները։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը՝ Քաթարում։