ՈՒՂԻՂ. Զոհված զինծառայողների հարազատները Քննչական կոմիտեի դիմաց են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, այսօր՝ հունիսի 22-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։ Զոհված զինծառայողների հարազատներն ի աջակցություն Գալեյանի՝ հավաքվել են Քննչական կոմիտեի բակում։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Դատարանը, սակայն, Գալեյան եղբայրներին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք մեղադրվում են զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ ծանր վիրավորանք հասցնելու մեջ: