«Արմավիր» ՔԿՀ-ում «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ Տիգրան Հովհաննիսյանն ինքնասպանության փորձ է արել
Օրեր առաջ հանրությանը հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը իր անվամբ բացված «Հանրային ձայն»-ի ֆեյսբուքյան եթերում հայտնել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձ է կատարել «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ Տիգրան Հովհաննիսյանը: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ Վ. Ղուկասյանի հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Հունիսի 9-ին՝ ժամը 00:30 –ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ նկատել են, որ պատժախցային մասնաշենքում կարանտինաին պայմաններում պահվող և հացադուլի մեջ գտնվող թիվ 5 խցի կալանավորված անձ Տիգրան Հովհաննիսյանը իրեն պատկանող սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից և փորձում է իրեն վնասել:
Բանտի աշխատակիցները արագ բացել են խցի դուռն ու պարզել, որ Տ. Հովհաննիսյանը կախվելու միջոցով փորձում էր ինքնասպան լինել և իրենք կարողացել են կանխել այն: Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Հովհաննիսյանը ավելի շատ հայտնի է «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 119 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: