Ես չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը. Վահագն Խաչատուրյան
ՔաղաքականԵս չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որովհետեւ ես այդ լիազորությունը չունեմ։ Այս մասին Հանրային հեռուստանընկերության եթերում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հաղորդավարի հարցին, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ նախագահը պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը, հետեւաբար ինչպես կմեկնաբանի այդ ձայնագրությունը։
«Հաճելի պատմություններից չէ, բայց... իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով, թող իրենք զբաղվեն, դրանից հետո առիթ կլինի գնահատականներ կտամ»,– ասել է Վահագն Խաչատուրյանը։
Հարցին, թե այս 100-օրվա ընթացքում փորձե՞լ է խոսել կամ զրուցել ընդդիմության ներկայացուցիչների հետ, ասաց ՀՀ նախագահն ասաց. «Առաջին օրվանից էլ ասել եմ՝ ես ընդհանրապես բաց եմ ցանկացած երկխոսության համար, եթե կարիք ունենք իրար լսելու, սակայն տարբեր պատճառաբանություններով խորհրդարանական ընդդիմությունն այդ երկխոսություններից հրաժարվել է։ Ինձ համար մի պայման էլ կա՝ եթե դա լինում է քաղաքակիրթ ձևով, նորմալ բառապաշարով, հայերեն և հռետորաբանությունը պետք է լինի շատ համապատասախան, որովհետև ես չեմ փորձելու որևէ մեկին դաստիարակեմ, կամ փորձեն ինձ դաստիարակեն․ էդ տարիքում չենք»: