«Էն օրը գնում ենք մի տեղ՝ շրջանցիկ ճանապարհ կա պետքա ճանապարհից դուրս գալ, շրջանցել գնալ ու բնականաբար նշաններ կան դրված՝ կարմիր ժապավեններ, արագության սահմանափակման նշաններ տարբեր, հիմա էտ ընկերությունը միլիոններ ա աշխատում, բայց էտ ցուցանակը, որի վրա գրած ա՝ «շրջանցիկ ճանապարհ», երևի մի 62 տեղից ճղճղված, տրակտորի տակ ընկած և երևի 1962 թվականից ինչքան ճանապարհ են կառուցել. էտ նույն ժապավենով են ճանապարհը փակել». Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ճանապարհաշինարարների աշխատանքին: