Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Փաշինյանի՝ օրենքը խախտելու վրա «բռնված» թիմակիցները և «քավության նոխազները»

Analytical

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր առավելագույն անհանդուրժողականություն դրսևորել պաշտոնատար անձանց կողմից թույլ տված օրինախախտումների վրա և պատժել նրանց օրենքի ողջ խստությամբ: Այլ կերպ ասած` Փաշինյանը պահանջում էր, որպեսզի իրավապահները յուրայիններին չխնայեն, սակայն արդյոք այդպես է իրականում, հատկապես այն դեպքերում, երբ այդ յուրայինները բռնվում են այս կամ այն խախտման վրա:

Ինչպե՞ս է ստացվել, որ կնոջը վիրավորված պատգամավոր Կարեն Սարուխանյանը պահպանել է մանդատը և անգամ էթիկայի հանձնաժողովի ուշադրությանը չի արժանացել: Մամուլը նաև բազմիցս ահազանգել էր, որ մարզպետ Սարուխանյանը հրահանգում է մարզի գյուղապետերին ՔՊ-ի համար ձայներ հավաքել, սակայն այս դրվագները նույնպես պատկան մարմինների ուշադրությունից վրիպել են:

ՔՊ-ական ևս մեկ արդեն նախկին պաշտոնյան, ով, լինելով Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջանակից, հաջողացրել է սկանդալներից ջրից չոր դուրս գալ, աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Զարուհի Բաթոյանն է: ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Բաթոյանի փոխարեն օրենքի կոպտագույն խախտման համար պատասխան տվեցին նախարարության միջին օղակի մի շարք պաշտոնյաներ:

2020 թվականի հունիսի 3-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ուղիղ եթերով խոսել է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի կողմից վարձակալած սրճարանի մասին: Գասպարյանը հանդես է եկել կոչով. «Ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել այդ սրճարանի աշխատանքը բոյկոտել, որևէ դեպքում՝ անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»։ ՀՀ քր. օր. 214-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այս արարքի համար:

2019-ի սեպտեմբերի 18-ի Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել, որի շրջանակներում շատ բուռն կերպով քննարկվում է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցության հարցը: Դեպքից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Սակայն, նրա փոխարեն այսօր բանտում են հայտնվել իր օգնականը:

 Պատերազմից հետո համացանցում շրջանառվում էին լուսանկարներ և ներկայացվում են փաստեր, որոնք բաց տեքստով մեղադրում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ ուղարկված օգնության յուրացման մեջ։

Կորոնավիրուսի տարածումը կանխելուն և բուժմանն ուղղված միջոցները նպատակային և արդյունավետ չեն օգտագործվել, բացահայտվել են մի շարք խախտումներ: Սա Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն է բյուջետային ծախսերի իրականացման վերաբերյալ մի ժամանակահատվածում, երբ նախարար էր Արսեն Թորոսյանը։ Սակայն, ինչպես երևում է` այս պատմության համար պատասխան են տալու անգամ ոչ թե առողջապահության նախարարության, այլ էկոնոմիկայի նախարարության միջին օղակի պաշտոնյաները, ովքեր և պատասխանատու էին հյուրանոցների հետ կնքված պայմանագրերի համար:

Առողջապահության նախարարությունում շաբաթներ առաջ  ծառայողական քննություն էր սկսվել, որը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության կողմից «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ» ուսումնասիրությանը: Արդյունքում` պարզվել է, որ պետական գումարները բաշխելիս խտրականություն է դրվել բուժհաստատությունների միջեւ, որտեղ գործել է խնամի-ծանոթ-բարեկամ «ճկուն» համակարգը, ինչն առաջացրել է բազմաթիվ բուժհաստատությունների վրդովմունքը: Սակայն, նախարար Անահիտ Ավանեսյանի փոխարեն աշխատանքից ազատվեց  Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանը:

Շաբաթներ առաջ պարզ դարձավ, որ  Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընտրություններից հետո իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին և պահանջել հրաժարականի դիմում գրել: Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել: Բնականաբար, Խաչատրյանին քաղաքացուն ծեծի ենթարկելու հոդվածով մեղադրանք չառաջադրվեց, պարզվեց` ծեծողը ոչ թե նա էր, այլ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը:

Ապարանում հնչած կրակոցներից հետո պաշտոնից ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։ Փաստորեն, քավության առաջին նոխազը դարձավ Ապարանի ոստիկանապետը, մինչդեռ համառորեն լուրեր էին պտտվում, որ Ապարանում տեղի ունեցած վենդատային մասնակցել են պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատները:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը միայն կորոնավիրուսով պայմանավորված անձանց կեցության ապահովման համար՝ սնունդ և հյուրանոցային ծախսեր տրամադրել է 5 միլիարդ 259 միլիոն 271 հազար ՀՀ դրամ՝ փաստացի նախարարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրամադրած բյուջեի ամենաշատ մասը՝ 26 տոկոս։ Մոտ 1 միլիարդ 800 միլիոն ՀՀ դրամ տրամադրվել է COVID-19-ի շրջանակներում մեկուսացված և հիվանդ անձանց միայն սննդի գնմանը։ Գնումները կատարվել են մեկ անձից։ Ամենախոշոր գնումը կատարվել է Ռեդի Սթեդի՝ Արտլանչ, կազմակերպությունից։ Միայն 2020 թվականին Արտլանչից գնվել է 527 770 750 ՀՀ դրամի չափով սնունդ։ Նշենք, որ այս կազմակերպությունը պատկանում է իշխանության հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Բակուր Մելքոնյանին։ Սակայն, ինչպես և սպասվում էր, պատասխանատվության ենթարկվեց ոչ թե նախարար Վահան Քերոբյանը, այլ նախարարության երեք աշխատակիցներ:

Ահա այսպես է նոր Հայաստանում Նիկոլ Փաշինյանը «պատժում» իր թիմակիցներին. ով-ով, իսկ «քավության նոխազ» մշտապես կգտնվի, եթե անհրաժեշտ է ջրից չոր հանել այս կամ այն ՔՊ-ական պաշտոնյայի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular