Իլոն Մասկի նախկին կինը մեկնաբանել է իրենց տրանսգենդեր դստեր՝ հոր ազգանունից հրաժարվելու որոշումը
LeisureTesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի նախկին կինը՝ Ջասթին Մասկը, մեկնաբանել է իրենց տրանսգենդեր դստեր՝ հոր ազգանունից հրաժարվելու որոշումը, գրում է Spletnik-ը։
Միլիարդատիրոջ 18-ամյա դուստրը նախկինում հայտնել է, որ պատրաստվում է փոխել պաշտոնական փաստաթղթերը՝ սեռը արականից իգական փոխելով: Այժմ նրա անունը Վիվիեն Ջեննա Ուիլսոն է (Վիլսոնը մոր օրիորդական անունն է), ծննդյան ժամանակ Վիվիենի կենսաբանական սեռը արական էր, իսկ անունը՝ Քսավիեր։
Ջասթին Մասկը աջակցել է դստեր որոշմանը։ Նա Twitter-ումերեխայի հետ զրույցի մի հատված է հրապարակել․
«Ես զարմանալի մանկություն եմ ունեցել,- ասաց ինձ 18-ամյա դուստրս,- ես չեմ կարող հավատալ, որ մեծացել եմ այսքան նորմալ մարդ եմ դարձել»:
«Ես ասացի՝ ես շատ հպարտ եմ քեզնով»,֊գրել է Մասկը։
Ինքը՝ Իլոն Մասկը, չի մեկնաբանել այն լուրերը, թե իր երեխան ցանկանում է փոխել սեռը և ազգանունը։
Իլոն Մասկն ու Ջասթին Ուիլսոնն ամուսնացել են 2000 թվականին, իսկ 2008 թվականին հայտարարել են ամուսնալուծության մասին։ Զույգը հինգ ընդհանուր երեխա ունի։ Իլոն Մասկը նաև երկու երեխա ունի երգչուհի Գրայմսից։