«Մենք խորապես հիասթափված ենք IJF-ի որոշումից». Ուկրաինան հրաժարվել է ձյուդոյի մրցումների մասնակցությունից
SportՈւկրաինան հրաժարվել է մասնակցել Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին ռուսների ընդունելության պատճառով։
«Մենք խորապես հիասթափված ենք IJF-ի որոշումից և որոշել ենք հրաժարվել Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող բոլոր մարզական միջոցառումներին մասնակցելուց, քանի դեռ Ռուսաստանի և Բելառուսի ձյուդոյի ֆեդերացիաները դուրս չեն մնացել IJF-ի մրցումներին ցանկացած կարգավիճակով մասնակցելուց: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան դարձել է սպորտի միջազգային ֆեդերացիաներից առաջինը, որը կոպտորեն անտեսել է Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջարկությունները», - ասվում է Ուկրաինայի ձյուդոյի ֆեդերացիայում:
Ռուս ձյուդոիստները չեզոք կարգավիճակով են ընդունվել Ուլան Բատորի միջազգային մրցաշարին։