Մինսկում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև
Արտաքին ՔաղաքականՄինսկում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստը։ Կկայանան նաև Բելառուսի Հանրապետության դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, գրում է ՏԱՍՍ֊ը։
Այցի ընթացքում կլինեն մի շարք երկկողմ հանդիպումներ, կկայանա նաև եռակողմ հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Արթուր Դավթյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։