«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap»-ով առաջ է անցել ABBA խմբից Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ վայրագությունները «Տղերք, ձեզ գեներալի կոչում տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու համար» Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը սպառված է. Տեր-Պետրոսյանի խոսնակ Եթե «Անհայտ հեղինակի» հոդվածը գրել է Նիկոլ Փաշինյանը՝ դա մեկնաբանելը ժամավաճառություն է. Գեղամ Նազարյան Հայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիների արյունը․ ինչի՞ եք սպասում․ Ֆրանսիացի սենատոր 3 օրում բացահայտվել է 125 հանցագործության դեպք Նախատեսում էի դատի տալ Ալիևին՝ հայատյացություն տարածելու համար․ հարցազրույց՝ Տոմաշ Լեխ Բուչեկի հետ Եթե կոնյակի գործարանի պատի մյուս կողմն անցնեն, կարող են նորմալ աշխատավարձով աշխատանք գտնել. Քերոբյանը՝ խաղողագործներին «Սուրմալուի» պայթյունից երկու ամիս անց եռահարկ կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել 

Ովքեր են «փոշիացրել» Արևմուտքից ստացված միլիոնավոր դոլարների դրամաշնորհները

Վերլուծական
Հեղափոխությունից հետո Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների պնդմամբ, ավելացել են Արևմուտքի կողմից տրամադրվող դրամաշնորհների ծավալը: Վերջին հինգ տարիներին ստացված դրամաշնորհների ավելի քան 51 տոկոսը (53,2 մլրդ դրամը) Հայաստանը ստացել է 2020-ին։ Մյուս տարիներին Հայաստանի ստացած դրամաշնորհների ծավալը տատանվել է տարեկան 11-15 մլրդ դրամի շրջանակում։
 
Հայաստանին դրամաշնորհներ տրամադրող երկրների և կազմակերպությունների շարքում բացարձակ առաջատարը Եվրամիությունն է։ Վերջին հինգ տարիներին ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է գրեթե 56 մլրդ դրամ կամ ընդհանուրի 54 տոկոսը։ 2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել: Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Սակայն, ուսումնասիրելով այն նպատակները, որոնց համար էլ այդ դրամաշնորհները հատկացվել էին, որոշակի հարցեր են առաջանում դրանց նպատակային և արդյունավետ ծախսման մասով:
 
Դիցուք՝ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին 3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարելու և առողջապահական համակարգի բարելավման նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ Վարչապետն ինքը ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), և այս անարդյունավետ ծախսերի մեջ իր լուման անշուշտ ունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
2020-ին ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արդյունքում ստացած դրամաշնորհի գումարը կազմում էր երկու միլիոն դոլար և դրանով նախատեսվում էր ձեռք կբերել COVID-19-ի դեմ պայքարի միջոցներ: Այն ժամանակ առոդջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Թորոսյանը, իսկ Հաշվեքննիչ պալատը վերջերս վեր է հանել աղաղակող չարաշահումներ, որոնք կատարվել են հենց նրա ղեկավարման ընթացքում։
 
«Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է 2019 թվականին Հայաստանի ներկայացրած հայտը, որի արդյունքում Հայաստանը ստսցել էր 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Թե որքան արդյունավետ է այն ժամանակվա ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ծախսել այդ գումարները, դժվար չէ կռահել։ Անտառների վերականգնման հարցը նույնիսկ 2022-ին դեռևս լուծված չէ։
 
Կառավարության այս տարվա հունվար ամսվա նիստում հավանության արժանացավ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ: Այն ուղղվելու էր Տավուշի դպրոցներում բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների ստեղծման համար։ Արդյո՞ք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ավարտին է հասցրել այս ծրագիրը, քանի որ մարզպետարանի պաշտոնական կայքում որևէ հիշատակում այդ մասին չկա։
 
ԵՄ-ն 5,7 միլիոն եվրո էր հատկացրել 2019-ին Սևանի լճի էկոհամակարգի պահպանության համար։ Այն ժամանակ ՇՄ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Էրիկ Գրիգորյանը, ով այդպես էլ հաշվետու չեղավ, թե ինչպես ծախսվեցին այդ գումարները և եթե նպատակային են ծախսվել, ապա ինչու է Սևանը մինչ օրս կանաչած։
 
Սատարելով Հայաստանի ջանքերը՝ շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ, E5P հիմնադրամը համաֆինանսավորել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների համար մեկ նոր աղբավայրի կառուցումը՝ տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ: Բնականաբար, աղբավայրը չի կառուցվել, իսկ թե ուր են ուղղվել վերը նշված միջոցները՝ հայտնի չէ:
 
ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` այն ժամանակվա ղեկավար Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ, Վերականգնման վարկերի բանկից ստացել էր 18,5 մլն եվրո գումար Կաբսի ջրամբարի կառուցման, վերականգնողական որոշակի աշխատանքների համար: Խոսքը Կումայրի ջրատարի խողովակաշարի վերականգնման մասին է, որի արդյունքում պետք է ունենայինք 25 մլն խմ ծավալով ջրատար: Ծրագիրը հաստատվել է 2019-ին, դրանից հետո պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա առ այն, որ այն մեկնարկել է կամ ավարտին հասցվել: Իսկ 18.5 միլիոն եվրոն, ինչպես հասկանում ենք, պարզապես փոշիացվել է:
 
2019 թ-ի համար Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 700.000 եվրո դրամաշնորհ էր հատկացրել «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) աշխատանքների արդյունավետության բարձրացման համար։ Ավելորդ է անգամ նշել, որ արդյունավետության բարձրացման մասին խոսելը, մեղմ ասած, զավեշտալի է, մի դեպքում, երբ արգելոցներում պարբերաբար գրանցվում են որսագողության դեպքեր, հրդեհներ: Վերջին այդպիսի դեպքը գրանցվեց հենց Խոսրովի անտառ արգելոցում, որի ղեկավարը Արտակ Մխիթարյանն է և հենց նրան թերևս պետք է ուղղել հարցը` ուր է ծախսվել վերը նշված դրամաշնորհի՝ իր ՊՈԱԿ-ին հատկացված գումարը:
 
Ինչպես տեսնում ենք՝ կառավարությունը հանրության առջև հաշվետու լինելու բացահայտ անհրաժեշտություն ունի` կապված Արևմուտքից ստացված դրամաշնորհները նպատակային ծախսելու հետ, հակառակ դեպքում` հարցեր են առաջանում, որոնց պատասխանները բնավ էլ չեն բխում Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների շահերից...
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap»-ով առաջ է անցել ABBA խմբիցԿմասնակցե՞ն ՀԱՊԿ ուժերը Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններին. Ղազախստանի ԱԳՆ-ի արձագանքըՀՀ չորրորդ նախագահը միջազգային հանրությանը և կառույցներին կոչ է արել հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործություններին Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ վայրագությունները«Տղերք, ձեզ գեներալի կոչում տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու համար»Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը սպառված է. Տեր-Պետրոսյանի խոսնակ Էմիլի Ռատակովսկին քննադատել է Մերիլին Մոնրոյի մասին նոր ֆիլմըՀավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Փաշինյանի հեռանալու գինը՝ այն կտրվի․ Ագնեսա Խամոյան Եթե «Անհայտ հեղինակի» հոդվածը գրել է Նիկոլ Փաշինյանը՝ դա մեկնաբանելը ժամավաճառություն է. Գեղամ ՆազարյանՀայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիների արյունը․ ինչի՞ եք սպասում․ Ֆրանսիացի սենատորԲրիտանիայում ուսուցչին աշխատանքից ազատել են դասի ժամանակ 74 անգամ պոռնո դիտելու համարՌԴ-ին միացած նոր շրջաններում ուկրաիներենը պաշտոնական կարգավիճակ չի ունենա3 օրում բացահայտվել է 125 հանցագործության դեպքՆախատեսում էի դատի տալ Ալիևին՝ հայատյացություն տարածելու համար․ հարցազրույց՝ Տոմաշ Լեխ Բուչեկի հետԵթե կոնյակի գործարանի պատի մյուս կողմն անցնեն, կարող են նորմալ աշխատավարձով աշխատանք գտնել. Քերոբյանը՝ խաղողագործներին «Սուրմալուի» պայթյունից երկու ամիս անց եռահարկ կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել Խերսոնում մի քանի պայթյուն է որոտացելՊետդուման վավերացրել է Ուկրաինայի չորս շրջանների՝ ՌԴ-ին միանալու մասին օրինագիծըՀայկական կողմը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով. Արարատ ՄիրզոյանՖրանսիան Ուկրաինային Bastion զրահափոխադրիչներ կմատակարարի. Tribune Արթուր Ասոյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնիցՎահագն Հովակիմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ նա կառաջադրվի որպես ԿԸՀ նախագահի թեկնածու ՀՀ վարչապետն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահի գլխավորած պատվիրակությանը Չեխիայի ԱԳՆ-ն կոչ է արել երկրի քաղաքացիներին հեռանալ Ռուսաստանից«Բոլորը մեղավոր են…». Գոհար ՄելոյանԱննա Հակոբյանը ներկա է գտնվել Լանջիկ գյուղի մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությանը Պատգամավորները ՀՀ պետբյուջեի հաշվին մեկ շաբաթով կմեկնեն Ռուանդա. պատվիրակության կազմում 7 անձ էԲեյոնսեն շնորհավորել է կրտսեր քրոջըՄինչ Փաշինյանի իշխանությունը փորձում է հիմնավորել խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, Ադրբեջանը գործում է հերթական պատերազմական հանցագործությունները. ԹովմասյանՓաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը առ ոչինչ է. Խաչիկ ԳալստյանՄիջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ինԶենդայան Փարիզի Նորաձևության շաբաթին մասնակցել է թափանցիկ զգեստովԱնցած ամսվա ընթացքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 417 դեպք է հաստատվելՄեր վերջնանպատակը՝ Արցախի միավորումն է Հայաստանին․ դրան պետք է հասնել համբերատար ու համախմված ջանքերով․ Խզմալյան«Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև․ Ռուբեն Մելքոնյան Երկու կողմից հարձակման հնարավորությունը մեծ է․ սա ասում եմ, որ քաղաքացիները հասկանան՝ ինչ վիճակ է Անվճար եւ անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելիՄեկ մեգամայրցամաք կձևավորվի. երկրաբանները կանխատեսում են հրապարակելՄենք գործ ունենք ոչ թե «Հավաստի Աղբյուրի» հետ, այլ՝ Մեխի Գլխի. Լեւոն Զուրաբյանը՝ ՀԺ-ի հրապարակման մասին Լեհաստանում ՌԴ դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆԻրանում բողոքի զանգվածային ակցիաները կազմակերպել են ԱՄՆ-ն և Իսրայելը. ԽամենեիՓորձ է արվել ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային արտադրանքի չհայտարարագրված մեծ խմբաքանակ. ՊԵԿ (տեսանյութ)Փաշինյանի թերթը բացահայտել է՝ ինչ պահանջներ է առաջադրում ՀՀ-ին ԱդրբեջանըՈւկրաինայի զինված ուժերը ներխուժել են ԼԺՀ-ի «վարչական սահման»Բերքաշատում կատարված դանակահարությունը բացահայտվել էՉարլզ III-ը արքայազն Ուիլյամին 700 000 ֆունտ կվճարի. Daily MailԹղթե՞ շերեփ, թե՞ երկաթե. Վազգեն Մանուկյան Էրդողանը կայցելի ԱդրբեջանԱյս տեսանյութն ապացուցում է, որ մեզ օր առաջ խաղաղություն է պետք. Գրիգոր Մինասյան
Ամենադիտված