«Մի կտոր արևից՝ մայր մտնող սիրտս կգտնի՞ տեսնես մի սիրտ՝ սիրող»․ Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով
ԺամանցԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նազենին պատկերված է լողափին ու բիկինի է կրում, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ «Մի կտոր Արևից՝ մայր մտնող... Սիրտս կգտնի՞ տեսնես մի սիրտ՝ սիրող...»,- մեկնաբանություններում գրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում առկա նշման՝ լուսանկարն արվել է Հունաստանում։