Ուկրաինան բանակցություններ չի վարի Ռուսաստանի հետ, քանի դեռ Պուտինը նախագահ է․ Զելենսկի Իսրայելը հայտարարել է, որ չի ճանաչում ՌԴ-ին նոր տարածքների միացման վերաբերյալ հանրաքվեների արդյունքները Բայդենը սպառնացել է Պուտինին Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանրաքվեները դատապարտող ԱՄՆ բանաձեւի նախագծի վրա Գորիս համայնքում շչակ է փորձարկվելու Զախարովան խոսել է «ՆԱՏՕ-ի աղբանոցին» միանալու Ուկրաինայի ցանկության մասին 1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց. Փաշինյան Նիկոլին սարսափեցնում է մասնակի իշխանափոխության սցենարը. Ագնեսա Խամոյան «Պատվաստում՝ փոթորիկների դեմ». Բայդենը կրկին տարօրինակ հայտարարություն է արել Բանակում քլունգի ու բահի, անգամ` տրակտորի պրոբլեմ չկա. Փաշինյան 

Այսօր խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրն է․ ՄԻՊ ուղերձը

Հասարակություն

Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Այս մասին ասվում է ՄԻՊ ուղերձում ուղղված  խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվան:

«Հունիսի 26-ին մարդկությունը նշում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը։ Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։
 
Անմարդկային այս հանցագործության զոհերին, վերապրածներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին անհրաժեշտ աջակցության տրամադրումը պետք է լինի այն պետությունների ուղղակի պարտավորությունը, որոնք ստանձնել են խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունն այլ կերպ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելք նախատեսող միջազգային պարտավորություններ։
 
Չնայած բավականին զարգացած միջազգային ու ազգային իրավական կարգավորումներին ու ինստիտուցիոնալ համակարգերի առկայությանը՝ ժամանակակից կոնֆլիկտներն ու պատերազմական գործողություններն էլ ավելի մեծ ու առայժմ չհասցեագրված ռիսկեր են ստեղծում խոշտանգման ու վատ վերաբերմունքի հանցագործությունների համար, և կոնկրետ Արցախյան 44-օրյա պատերազմի օրինակով փաստագրված են բազմաթիվ օրինակներ, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգումների, արտադատական սպանությունների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի են արժանացել բազմաթիվ մեր հայրենակիցներ։
 
Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։
 
Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայությունը կրում է այլ կոնֆլիկտների շրջանակներում նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ։ Ցավոք, ուշացած հետևությունները արժենում են մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր։
 
Լինելով խոշտանգումների ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել և տարեկան ու արտահերթ զեկույցներով ու հայտարարություններով փաստարկված ներկայացրել է նաև ոլորտի ներպետական քաղաքականության ու պրակտիկայի խնդիրները։
 
Խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի բացարձակ արգելքի պահանջը ներառում է ազատությունից զրկման վայրերում անձանց բոլոր կարիքները, ինչպես օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում պահման անբավարար պայմանները, բժշկական օգնության և սպասարկման թերությունները, ազատազրկման վայրերում ու պատժի կրումից հետո վերականգնողական ու վերասոցիալականացման ծառայությունների զրոյական արդյունավետությունը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում անօրինական զսպման միջոցների կիրառումը:
 
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ինչպես խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ երկրում խոշտանգումների արդյունավետ կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ խոշտանգումներ վերապրածներին և նրանց ընտանիքներին անհատական հոգեբանական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով:
 
Այս առումով մեր երկրում շարունակում են անկատար մնալ խոշտանգման ու այլ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու բացարձակ իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմները։
 
Այսօրը ևս մեկ առիթ է այս խնդիրները քննարկելու և ինստիտուցիոնալ լուծումների հետևից գնալու համար՝ համագործակցելով ոլորտում տարիներ ի վեր գործունեություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինան բանակցություններ չի վարի Ռուսաստանի հետ, քանի դեռ Պուտինը նախագահ է․ Զելենսկի Իսրայելը հայտարարել է, որ չի ճանաչում ՌԴ-ին նոր տարածքների միացման վերաբերյալ հանրաքվեների արդյունքները Եվրոպացիների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. ԵՄ-ում կարևոր որոշում են կայացրելԲայդենը սպառնացել է Պուտինին Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանրաքվեները դատապարտող ԱՄՆ բանաձեւի նախագծի վրաԷդ Շիրանին դատի են տվել հեղինակային իրավունքի համար Գորիս համայնքում շչակ է փորձարկվելու Զախարովան խոսել է «ՆԱՏՕ-ի աղբանոցին» միանալու Ուկրաինայի ցանկության մասին1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց. Փաշինյան Նիկոլին սարսափեցնում է մասնակի իշխանափոխության սցենարը. Ագնեսա Խամոյան «Պատվաստում՝ փոթորիկների դեմ». Բայդենը կրկին տարօրինակ հայտարարություն է արելՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի խորհրդավոր այցը ԿիևԲանակում քլունգի ու բահի, անգամ` տրակտորի պրոբլեմ չկա. Փաշինյան «Արայի՛կ Հարությունյան, լսեցի՞ր». Աննա Մկրտչյան ՌԴ արտգործնախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՉեռնոգորիաԲաքուն հայտարարել է, որ Վարանդայի շրջանում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթելԵրեխայի ծնունդը ցավոտ ա, բայց արդյունքում ծնունդ ա լինում, հիմա ՀՀ սուվերենության հարցն ենք լուծում. Նիկոլ Փաշինյան Սուտ ու կեղծիք ու նույնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ` համախմբում հնարավոր չէ․ Արամ Վարդևանյան Մենք մտադիր ենք շարունակել զինտեխնիկա մատակարարել Ուկրաինային. ԲայդենԱրտակ Բեգլարյանի նախագահությամբ գումարվել է թվայնացման խորհրդի նիստ Փաշինյանը խոսել է Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասինԻմ հայտարարության մեջ Ռուսաստանի մասին ոչինչ ասված չէ. Փաշինյանը՝ դաշնակիցների կողմից զենք չմատակարարելու մասին ՊՆ-ն ներկայացրել է իրադրությունը սահմանինՆԱՏՕ-ն դեռ չի կարող Ուկրաինային իր շարքերն ընդունել․ Ստոլտենբերգ Ի՞նչ 19-րդ դարի քարտեզ, էդ ժամանակ Ադրբեջան ա՞ եղել, որ մի հատ էլ քարտեզ ունենար․ Փաշինյան Փաշինյանն անդրադարձել է Հնդկաստանից զենք գնելու մասին լուրերինՌԴ-ի մասնակցությունը կարևոր է Եվրոպայի անվտանգության «ճարտարապետության» կառուցման հարցում. ՄերկելՌուս հաքերները կոտրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի YouTube-ի հեռարձակումը և ցուցադրել Պուտինի ելույթըՄոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը. ՀՀ վարչապետ Ուկրաինան կվերանա որպես ինքնիշխան երկիր, եթե դադարի կռվել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՆենսի Փելոսիի այցը հակառուսական չի եղել. Նիկոլ Փաշինյան Տողերի տակում Ադրբեջանը փորձում է տեղադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ. ՓաշինյանՏեր-Պետրոսյանի և Ռուբեն Վարդանյանի «քննությունը»Ղարաբաղի կարգավիճակը պետք է տարանջատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից. ՓաշինյանՄի քանի օրում հնարավոր է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. ԼուկաշենկոԱսել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա. Փաշինյան Պուտինը հայտարարել է, որ հենց Ռուսաստանն է ստեղծել ժամանակակից Ուկրաինան (տեսանյութ)Ո՞վ պիտի ինձ անվանի դավաճան․ ով համարում է, որ հրաժարվում ենք «ծովից ծով Հայաստանի» գաղափարից․ ՓաշինյանՈչ մեկի առաջ դուռը չենք փակում, կարող են լինել ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ի ԱԽ-ն․ վարչապետը՝ դիտորդական առաքելության մասին Ինչքան սուր է վիճակն, այնքան ավելի սուր է խաղաղության անհրաժեշտությունը. ՓաշինյանԷրդողանը դատի է տվել Բունդեսթագի փոխխոսնակին՝ իրեն «կոյուղու փոքրիկ առնետ» անվանելու համարՀայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ. Փաշինյան Բանակցային գործընթացի մասին տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, ոչ միայն մեր թիմակիցները․ Փաշինյան «Անդիպլոմ» միլիոնատերերը. ՔՊ-ականները հերքում են Փաշինյանի թեզըՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը․ ՔԿ Զոհերի ցանկն ամբողջական չհրապարակելը չի նշանակում, թե դա գաղտնի է պահվում. Փաշինյան ԱՊՀ երկրների պետանվտանգության և հետախուզության մարմինները ընդլայնում են համագործակցությունը Իրավիճակը սահմանին լարված է. նոր սադրանքները բացառված չեն. Նիկոլ Փաշինյան ԵՄ-ի հետ գազային համաձայնագիրը թույլ է տալիս Ադրբեջանին ֆինանսավորել Հայաստանի դեմ պատերազմը. ֆրանսիացի սենատորՊետդումային առաջարկել են բանակ ուղարկել նաև կալանավորներին
Ամենադիտված