Երևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Արտաքին ուժերը շտապում են իրականացնել Նիկոլի ստորագրած թղթի վերջին արարը` Բերձորն ու ճանապարհը թուրքերին հանձնելը

Բլոգոսֆերա

Նիկոլն ու կապիտուլյանտների խունտան, կարելի է ասել ամբողջությամբ մեկուսացվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Նիկոլն ու կապիտուլյանտների խունտան, կարելի է ասել ամբողջությամբ մեկուսացվում են: Արտաքին աշխարհը թքած ունի նիկոլական իշխանության վրա: Ո՞վ կհարգի այն իշխանությանը, որը մի մահճակալից մյուսն է վազում` սպասարկելով ամենատարբեր, որպես կանոն իրար հակասող ու ազգային շահեր չունեցող օրակարգը: ՌԴ արտգործնախարար Լավրովի` Բաքվից արված վերջին հայտարարությունները շառաչյուն ապտակ էին նիկոլական պոլիշորային արտաքին քաղաքականությանը:

Արևմուտքը քամում է նիկոլիզմից առավելագույնը (ԱՄՆ նախկին նախագահ Ռուզվելտի`Նիկարագուայի երբեմնի դիկտատորի հասցեին արված կարճ քոմենթի ոճով): Արտաքին աշխարհի համար հեռանկար չունեցող հայկական իշխանությանը մեկուսացրել են այն աստիճան, որ վերջիններս իրենց գոյությամբ պարտական լինեն միայն դրսի ուժերի բարեհաճությանը:

Հայաստանի ժողովուրդը մեծ հաշվով անտարբեր է ու առայժմ կողք քաշված: Քաղաքական ընդդիմության հետ բոլոր հնարավոր կամուրջներն այրելուց հետո, նիկոլիզմն այն աստիճան է այլայլվել, որ վերջին հույսերը մնացել են 3-ից 5 մարդ պարունակող մի քանի փսևդո կուսակցություններ: Ընդհուպ անցել են ֆեյք Ռամկավարներ հորինելուն ու հետները նկարվելուն:

Նիկոլին արդեն բացահայտ բոյկոտում են նաև լրատվամիջոցները: Քաղաքական ճգնաժամը ցրելու Նիկոլի բոլոր փորձերն ավազե տնակի պես փլվում են ու երկրում չի մնացել քաղաքական ռեսուրս, որը մինչև վերջ կսատարի կապիտուլյանտին:

Հայաստանի ընդդիմադիր դաշտն ինքնակազմակերպվում է բավականին համբերատար, խելացի ու հեռահար հաշվարկներով: Ընդդիմադիր շարժման փողոցային պայքարն իր ծրագիր մինիմումն իրականացրել է: Կապիտուլյանտներն այլևս միայնակ ու խորքային են ուտելու իրենց եփած դավաճանական ճաշը, որն իհարկե մարսել չի ստացվելու և հայ ժողովրդի համբերության բաժակը շուտով լցվելու է:

Ոչ ոք բարոյական իրավունք չի ունենալու մեղադրել խորհրդարանական ընդդիմությանն անգործության մեջ: Ընդդիմության կողմից ամեն բան բավարար չափով արվել է, և ամեն նոր պրոբլեմի մասին բավարար չափով զգուշացվել է: Պայքարն էլ չի դադարում ու չի դադարելու, և ինչպես ասում են` գնդակը ժողովրդի դաշտում է:

Նիկոլն իր պատասխանատվության հետ մնացել է լրիվ մենակ: X պահին, կամ ինքն է փախնելու իր թիմի վրայից` ներքաղաքական ճգնաժամը վերածելով կոլապսի, կամ թիմն է փախնելու Նիկոլի տակից` ստեղծելով իշխանափոխության համար լիարժեք իրավա-քաղաքական դաշտ:
Արտաքին ուժերը շտապում են իրականացնել Նիկոլի ստորագրած թղթի (9 նոյեմբեր 2020) վերջին արարը` Բերձորն ու կյանքի ճանապարհը թուրքերին հանձնելը:

Թե թուրքերի կառուցած «ալտերնատիվ» ճանապարհն ինչքանո՞վ է ծառայելու Արցախին ու Հայաստանին` առայժմ հարց է: Փաստն այն է, որ նիկոլական կառավարությունը, դե-յուրե և դե-ֆակտո կրկին տարածքներ է հանձնելու: Դրանով Գորիսի ու հարակից շրջաններն ամբողջությամբ թիրախավորվելու են և Հայկական Բանակն առաջիկայում չի կարողանալու լիարժեք ապահովել Հայաստանի անվտանգությունը: Արցախի հարցում կախվածությունը դառնալու է անխուսափելի, իսկ Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջանական միջանցքը` փաստացի:

Ներքին ու արտաքին շրջափակման մեջ հայտնված ու մեկուսացվող Նիկոլը, եթե ժամանակին ասում էր «Ելք կա», հիմա ասելու է «Ելք չկա»:

Ինչ վերաբերում է ուժայիններին շահագործելով` իշխանությունը պահելուն, ապա հարց է առաջանում. ի վերջո, ոստիկանն ինչու՞ պետք է վտանգելով իր ապագան ու կյանքը` մտնի նիկոլիզմի դավադիր պատասխանատվության տակ: Հատկապես, որ ոստիկանության ներսում ևս արշալույսները խաղաղ չեն:

Այս ամենը շատ լավ գիտակցում են կապիտուլյանտները, դրա համար ակտիվորեն անցել են հասարակության ուշադրությունը շեղող գործողությունների: Փորձում են կրկին օգտագործել հասարակության էմոցիաները, ավելացնել պոպուլիզմի չափաբաժինը, ամենաստոր ձևով սևացնել ընդդիմադիրների կերպարները, գլխավոր ողբերգություններից շեղող թեմաներ նետել դաշտ և այլն:

Սակայն, այդ կարճատև տեղեկատվական խայծերն այլևս չեն ունենում առաջվա էֆեկտը: Մարդկանց կարող ես հիմարի տեղ դնել, բայց չի նշանակում, որ մարդիկ հիմար են: Բոլոր սոցհարցումները ևս ցույց են տալիս, որ Նիկոլը մնացել է միայնակ, և չունի հանրային աջակցություն»,- գրել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածներիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվելՕրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ)
Ամենադիտված