Մադոննան մտահոգված է իր դուստրերի ապագայի համար․ ո՞րն է պատճառը
LeisureՎերջերս ԱՄՆ գլխավոր դատախազությունը հայտնեց իր որոշումը այն մասին, որ այլևս կանայք, օրենսդրությամբ թույլատրված, չեն կարող կատարել աբորտ։ Այս որոշումը քննադատել են այնպիսի աստղեր ինչպիսիք են՝ Բելլա Հադիդ, Ջուլիա Ֆոսք և այլք։
Երգչուհի Մադոննան իր հերթին արտահայտվեց այս որոշման վերաբերյալ։
«Ես մտահոգված եմ իմ դստրերի ապագայի համար ԱՄՆ-ում և մտահոգված եմ բոլոր կանանց համար: Փաստորեն, ըստ դատարանի, մենք այլևս չենք որոշում ինչ անել մեր մարմնի հետ: Պարզվում է մարդիկ, ովքեր գնում են զենք, ավելի շատ իրավունքներ ունեն ԱՄՆ-ում, քան կանայք, ովքեր պարզապես որոշում են` ինչ են ցանկանում անել իրենց իսկ մարմնի հետ»,- հայտնել է երգչուհին։