Հնարավոր է` Ջհանգիրյանն այս պահին վիրահատվում է, դրա համար ԱԺ չի եկել
ՔաղաքականԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության կենթարկվի։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
«Երևի դրա մասին ես պետք է ավելի շուտ հայտնեի, ուղղակի կազմակերպչական խնդիրներով դրա ժամանակը իմ մոտ չեղավ: Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու հեսա, կամ արդեն այս պահին վիրահատության է ենթակվում և այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու»,-ԱԺ արտահերթ նիստում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը ներկայացնելիս ասաց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ մինչև այս պահը հայտնի չէր, թե Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության ենթարկվելու է, թե ոչ, ուստի այդ պահին ինքն է ԲԴԽ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարողը:
Արտակ Զեյնալյանի կենսագրությունը ներկայացնելիս վերջինս չնշեց, որ թեկնածուն եղել է ԱԺ պատգամավոր և արդարադատության նախարար: Վրիպակը նկատեց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
ԲԴԽ ներկայացուցիչը հաստատեց վրիպակի փաստը և խոսք տվեց ճշտել դրա պատճառները՝ պնդելով, որ սխալը տեխնիկական է եղել:
Նիստը նախագահող Հակոբ Արշակյանն էլ հիշեց, որ Արտակ Զեյնալյանի հետ միասին կառավարության անդամ են եղել: