Բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր․ ՊՆ N զորամասում անցկացվել են պարապմունքներ
ՀասարակությունԶինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդման նպատակով հունիսի 27-ին N զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր, ճշգրտվել հակառակորդի պայմանական թիրախների կոորդինատները: