Յուրաքանչյուր իրավական ակտ անխտիր Հայաստանի շահերի դեմ մեկնաբանությամբ հրամցնելը դարձել է կայուն վտանգավոր քաղաքականություն. Դանիելյան
БлогосфераՅուրաքանչյուր իրավական ակտ, անգամ պարզապես երրորդ կողմի նախաձեռնությամբ բանակցությունների դրված նախագիծ, անխտիր Հայաստանի շահերի դեմ մեկնաբանությամբ հրամցնելը դարձել է կայուն վտանգավոր քաղաքականություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Նախ, նոյեմբերի 9-ի հայտարարություն կոչվածը չունի որևէ իրավական ուժ, այն պայմանականորեն կիրառվել է միայն կրակը դադարեցնելու մասով, իսկ մյուս կետերով պետք է վավերացվեր, ինչն առայսօր չի արվել, ինչի մասին քանիցս ենք բարձրաձայնել: Անգամ դրա հայերեն տարբերակը այն աստիճան է տարբերվում ռուսերեն տեքստից, որ դժվար է դա բացատրել թարգմանչական հմտությունների պակասով ...»,- գրել է Դանիելյանը։