«Մատենադարանում էնպես էի հուզվել․․․»․ Արմինկան՝ իր եւ որդու երկխոսության մասին
LeisureԵրգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, Հայաստան է ժամանել եւ սոցիալական ցանցերի իր էջերում պարբերաբար պատմում է այցի մասին։
Իր ինստագրամյան էջում հրապարակված նոր լուսանկարն արվել է Մատենադարանում։ Երգչուհին հմայիչ ու ոճային կերպարում է։ Նա կրում է հետաքրքիր նախշերով նորաձեւ կոստյում։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։
«Մատենադարանում էնպես էի հուզվել, որ Ալեքսը գրկեց ու ասաց՝
մամ, ինչի՞ ես լացում…
Պատասխանը լսելուց հետո ասաց՝ մամ, ես հպարտ եմ, որ դու էսպիսինն ես, ու ես էլ քո նման եմ…», - հրապարակմանը մեկնաբանություններում գրել է Արմինկան, ապա հավելել է «#հայմնանք» հեշթեգը։