Սելենա Գոմեսը լոսանջելեսյան պրեմիերային ներկայացել է երկար կտրվածքով արծաթագույն շրջազգեստով (լուսանկարներ)
ԼուսանկարներՍելենա Գոմեսը ներկա է գտնվել «Սպանություններ նույն շենքում» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային, որը տեղի է ունեցել երեկ՝ Լոս Անջելեսում։ Նրան ուղեկցել են դերասաններ Մարտին Շորթը և Սթիվ Մարտինը, ովքեր Սելենայի հետ միասին խաղում են գլխավոր դերերում։
Դերասանուհին և երգչուհին լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել Michael Kors-ի փայլուն արծաթագույն զգեստով և Effy Jewelry-ի զարդերով: Հոլիվուդյան հայտնի ոճաբան Քեյթ Յանգը, ով աշխատում է նաև Դակոտա Ջոնսոնի, Ջուլիանա Մուրի և այլ աստղերի հետ, պատասխանատու է Գոմեսի երեկոյան տեսքի համար։ Սելենան ընտրել է կտրվածքով կիպ հանդերձանք՝ կրկին հասկացնելով իրեն չհամակրողներին, որ իր «ավելորդ քաշի» մասին նրանց բամբասանքն իրեն ամենևին չի անհանգստացնում։