«Զանգեք, թող գան». ՌԴ դեսպանատան մոտ քաշքշուկ տեղի ունեցավ գերիների ծնողների եւ ոստիկանների միջեւ
ՀասարակությունԵրեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ այսօր՝ հունիսի 29-ին, բողոքի ակցիա են իրականացնում Խծաբերդում գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:
Նշենք, որ գերեվարվածների հարազատները պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում։ Նրանք վրդովվեցին, որ շուրջ մեկ ժամ է այստեղ են, սակայն այդպես էլ չեն հասկանում՝ իրենց որեւէ մեկն ընդունելու է, թե ոչ, դեսպանը տեղում է, թե ոչ:
«Զանգեք, թող գան: Չեն կարո՞ղ 15 րոպեով ընդունել։ Հլը իրենց երեխաները գերի լինեին, տեսնեինք նույն ձեւ էին լինելո՞ւ»,-ասաց ծնողներից մեկը: