Բայդենն Իսպանիայում խախտել է արարողակարգը՝ ձեռքը դնելով թագուհու գոտկատեղին (տեսանյութ)
VideoԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում խախտել է թագավորական արարողակարգը։ Այսպիսով՝ ամերիկացի առաջնորդը, հակառակ սահմանված կանոններին, նախ ողջունել է թագուհի Լետիսիային, այլ ոչ թե թագավոր Ֆիլիպ VI-ին, ապա ձեռքը դրել նրա գոտկատեղին։
Ավելի վաղ Le Razon թերթը հայտնել էր, որ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը նույնպես անհարմար դրության մեջ է դրել Իսպանիայի թագուհուն։ Նա ուշ է ժամանել և հանդիպման սկզբում մոռացել է հանել իր արևային ակնոցը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը խախտում է թագավորական արարողակարգը, քանի որ նա և իր կինը 2021 թվականին G7-ի գագաթնաժողովին ժամանել են ավելի ուշ, քան Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: