Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) «Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել է «Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ) Սիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. Վեհափառ 

Վարդենիս-Քարվաճառ հատվածում գործող բիզնեսներին Կառավարությունը միայնակ է թողել․ Թագուհի Թովմասյան

Բլոգոսֆերա

Վարդենիս - Քարվաճառ հատվածում գործող բիզնեսներին Կառավարությունը միայնակ է թողել․ Քարվաճառի հանձնումից մոտ 1,5 տարի է անցել, իսկ քաղաքացիների ահազանգերին լուծում չկա

Դեռ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ առանց փամփուշտի Քարվաճառի հանձնումից շատ չանցած՝ նախանշվեցին Վարդենիս-Քարվաճառ հատվածում գտնվող օբյեկտների (հյուրանոցներ, հյուրատներ, սննդի կետեր, բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ և այլն) առաջիկա ֆինանսական լրջագույն խնդիրները։ Նախկինում Վարդենիս-Քարվաճառ գործող ցամաքային կապի պայմաններում նշված օբյեկտներն ուղղակիորեն կրում էին այս ռազմավարական երթուղու դրական ներգործությունը․ Հայաստանը ցամաքային այս ճանապարհով կապվում էր Արցախին, ուստի զարգանում էր բիզնեսը, մարդկանց կենսամակարդակն էր բարելավվում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Քարվաճառը հանձնվեց, և չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, առ այսօր Արցախը շարունակում է մնալ շրջափակված, քանզի Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը փակ է, և տեղի մեր քաղաքացիներն իրենց կամքից անկախ ծանրագույն ֆինանսական խնդիրների առաջ են հայտնվել։

Դեռ 2020թ․ նոյեմբերին հրատապ նամակ ուղարկեցի ՀՀ վարչապետին՝ առաջարկելով քննարկել նշված խմբի մեր հայրենակիցներին որևէ տարբերակով օժանդակելու հարցը։ Մարդիկ չէին կարողանում վարկերի ամսական գումարները մարել, ընտանիքի ամենաանհրաժեշտ կարիքները հոգալ։

Կառավարությունը մոտ 100 օր լռեց։ Վերջապես 2021թ․ գարնանը ստացա պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաձայն որի նախնական գնահատականով՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա Վարդենիս-Քարվաճառ հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունը կրճատվել է 80 տոկոսով։ Միաժամանակ նախարարությունից հայտնեցին, որ աջակցության գործիքակազմի ձևավորման վերաբերյալ առաջարկ հնարավոր կլինի ներկայացնել միայն ամբողջ ծավալով ուսումնասիրության և գնահատման արդյունքում։

Թերևս կարելի է ենթադրել, որ նախարարությունը ավելի, քան 1 տարի է՝ քննարկում է այս հարցը, քանի որ կրկին ստանում եմ ահազանգեր մեր շահագրգիռ քաղաքացիներից, որ Քարվաճառը հանձնեցին, լրջագույն ֆինանսական խնդիրներ առաջացրին իրենց համար և միաժամանակ իրենց միայնակ թողեցին այդ ծանր վիճակում։

Տեսնելով, որ քաղաքացիների բարձրացրած խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն իրականացվում, Ազգային ժողովի նիստի ժամանակ՝ 2021թ․ մայիսին, համապատասխան հարց ուղղեցի ՀՀ վարչապետի թեկնածու Ն․ Փաշինյանին՝ շեշտադրելով, որ այդ օբյեկտների մի մասը վարկային միջոցներով է ձեռք բերվել, և մարդիկ այս վիճակում երկար մնալ չեն կարող։ Ն․ Փաշինյանը հայտնեց, որ սկսել են ծրագիր, որը վերաբերում է Սևանա լճի շուրջ ճանապարհային օղակի վերականգնմանը և, իր հիշելով, այդ աշխատանքը 2021-ին կավարտվի։ Միաժամանակ Ն․ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ զբոսաշրջային հոսքեր կլինեն այդտեղ, և շրջանառությունները ոչ միայն կվերականգնվեն, այլև կավելանան։

Քաղաքացիները Ն․ Փաշինյանի համոզմունքը լսեցին, և չնայած թերահավատ էին՝ ընդունեցին ի գիտություն, բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրանք մնացին զուտ համոզմունքներ։ Իսկ իրականության մեջ մեր այս հայրենակիցները բավականին ծանր վիճակում են արդեն շուրջ 1,5 տարի։

Ի տարբերության ՀՀ կառավարության՝ բանկերը մեր քաղաքացիների կողքին կանգնեցին և շատ դեպքերում բավարարեցին նրանց աջակցելու իմ մի շարք խնդրանքները։ Եղան որոշ ժամանակավոր լուծումներ, բայց պետք է ընդունել, որ մասնավոր սեկտորը միայնակ ի վիճակի չէ մշտապես իր վրա կրել Քարվաճառի հանձնման հետևանքով առաջացած այս ծանր բեռը։

Պետական մակարդակով գործուն քայլերի անհրաժեշտություն կա։ Հերթական գրությունն եմ պատրաստում ՀՀ վարչապետին։

Հիշե՛ք, Վարդենիսը թուրքից 2-3 կմ հեռավորության վրա է հայտնվել, պետք է օժանդակել այդ ծանր վիճակում բիզնես իրականացնող մեր հայրենակիցներին։ Հետևողական եմ լինելու։

Ստորև ներկայացնում եմ 2021թ․ մայիսին Ն․ Փաշինյանի հետ հարցուպատասխանը։

Հ․Գ․ նշված փաստաթղթերը չեմ կցում, քանի որ դրանք մի մեծ տրցակ են, իսկ լուծումը, ցավոք, բացակայում է։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. ՎեհափառՌուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալՓաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդին
Ամենադիտված