Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Հեղափոխականները անցել են իրար «կոկորդ կրծելուն». թիրախը՝ ՔՊ վարչությունն է

Վերլուծական
Այս տարվա սեպտեմբերին նախատեսված ՔՊ վարչության ընտրություններն արդեն իսկ լուրջ խմորումներ են առաջացրել իշխող կուսակցության ներսում։ Ինչպես և սպասվում էր` ՔՊ-ականները կատաղի պայքար են մղում վարչության կազմում իրենց տեղը ապահովելու համար։ Հաշվի առնելով, որ կրճատված վարչության կազմում վստահաբար տեղ են գտնելու Փաշինյանի նեղ կրուգը, փաստացի` երկու-երեք տեղի համար է իրական մրցակցությունն ընթանալու։
 
Վերընտրվելու համար համառ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում, սակայն, թիմի ներսում միանշանակ չեն ընդունում։ Ավելին` երբ ցանկություն էր հայտնել բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար դառնալ, նրան վարչությունում կտրուկ «ոչ» էին ասել։ Թորոսյանը մարզերում վոյաժներ է սկսել` փորձելով այնտեղ ձայներ հավաքել և շահել տեղի ՔՊ-ականների սիրտը։
 
Հաջորդը Վիլեն Գաբրիելյանն է, ում հետ կապված վստահություն առկա չէ` հաշվի առնելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու նրա կապը:
 
Վերընտրվելու մեծ ցանկություն ունի նաև ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, մամուլը բազմիցս էր գրել, որ իշխանական վերնախավում Պետրոսյանից դժգոհությունները աճում են և չի բացառվում, որ նա շուտով ընդհանրապես լքի ՊՎԾ պետի պաշտոնը։ Այնուամենայնիվ, նա չի հանձնվում և առնվազն Կոտայքում իր յուրայինների միջոցով փորձում է ձայներ հավաքել։ Բնականաբար, նրա մրցակիցը այստեղ Սասուն Միքայելյանն է, ով նույնպես առաջադրել է իր թեկնածությունը և այս առումով Կոտայքի ՔՊ ակտիվի ձայների համար լուրջ պայքար է սպասվում։
 
Համառ պայքար է նաև հավերժ մրցակիցներ Արփի Դավոյանի և Կարեն Համբարձումյանի միջև։ Վերջիններիս պայքարը այս օրերին արտահայտվում է Սիսիանում, որտեղ Արփի Դավոյանի օգնականը բացահայտ հակաքարոզչություն է տանում Կարեն Համբարձումյանի պրոտեժե համարվող համայնքապետի թեկնածու Արմեն Հակոբջանյանի դեմ։
 
Մարզային վոյաժների մեջ է նաև ուջանցի Գեւորգ Պապոյանը, նա վերջերս հանդիպել է կուսակցության Մարտունու տարածքային ակտիվի հետ՝ կազմակերպելու այնտեղի խորհրդի ընտրությունները և բնականաբար շահելու տեղի կուսակցական ակտիվի սիրտը։
 
Վարչության ընտրություններին ընդառաջ կուսակցական ակտիվը կատաղի պայքար է մղում խորհրդի կազմում հայտնվելու եւ տարածքային խորհուրդ ղեկավարելու համար։ Կապանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ամեն ինչ անում են, որ Արայիկ Հարությունյանի սանիկ, նկարիչ, պատգամավոր Դավիթ Դանիելյանը դառնա նախագահ։ Անցած շաբաթ պետք է տեղի ունենար ընտրությունը, սակայն Դանիելյանի միջնորդությամբ հետաձգվել է, եւ եթե կրկին չհետաձգեն, ապա հուլիսի 4-5-ը կկայանա այն։ Որքան էլ տարօրինակ է, Դանիելյանի մրցակիցն իր հարազատ զարմիկն է՝ նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ով եւս հավակնում է մարզային կառույցի ղեկավարի պաշտոնին։ Նրանք եղբոր եւ քրոջ որդիներ են՝ քեռորդի, հորաքրոջ որդի, սակայն Կապանի ընտրություններից հետո զարմիկների փոխհարաբերությունները լարվել են․ Դավիթ Դանիելյանն իր պարտության հարցում մեղադրում է նախընտրական շտաբը ղեկավարած Բաբայանին։
 
Վարչության կազմում, ըստ քվոտայի, երկու կին պետք է լինեն, ուստի տղամարդկանց պայքարից ոչ պակաս, իսկ տեղ-տեղ նաև ավելի անզիջում պայքար է ընթանում ՔՊ-ական կանանց շրջանում։ Մասնավորապես` Արփի Դավոյանը, ով ինչպես նշեցինք պայքարում է մեկ այլ պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ, պայքարում է նաև ՔՊ-ական Լենա Նազարյանի և Նազելի Բաղդասարյանի հետ։ Բաղդասարյանը վերջերս ջանք չի խնայում շահելու Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունը. նա, կարծես թե, արշավ է սկսել Գյումրու քաղաքապետի դեմ` նպատակ ունենալով այստեղ կարգել ՔՊ-ական ղեկավարի, մյուս կողմից զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան ՌԴ հյուպատոսության դիմաց, ըստ մամուլի, նույնպես ուղղորդվել է Բաղդասարյանի կողմից։ Արփի Դավոյանը թեև նման գործնական ակտիվությամբ աչքի չի ընկնում, սակայն նա ՔՊ-ական կանանցից ամենաակտիվն է քննադատում Փաշինյանի հակառակորդներին։ Միևնույն ժամանակ, ՔՊ նորաթուխ կին պատգամավորները` Լիլիթ Կիրակոսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արուսյակ Մանավազյանը նույնպես լուրջ ամբիցիաներ ունեն և այս առումով հին և նոր ՔՊ-ականների միջև լարված պայքար է սպասվում։
 
Սյունիքի ՔՊ-ական ակտիվի սիրտը շահելու գործում միմյանց դեմ պետք է պայքարեն պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և վերը նշված Կարեն Համբարձումյանը։ Երկուսն էլ մարզում լուրջ լծակների են տիրապետում և փորձելու են իրենց համար անհրաժեշտ ձայների քանակ ապահովել։
 
Ինչպես երևում է` բացահայտ խաղից դուրս են մնացել ՔՊ-ականներ Հայկ Ղալումյանը և Թագուհի Ղազարյանը, նրանք նույնիսկ չեն էլ առաջադրվել վարչության անդամի պաշտոնում, այլ բավարարվել են վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածություն առաջադրելով։ Ըստ էության, թիմի ներսում նրանց հասկացրել են, որ ընտրվելու շանսեր չկան։ Ղալումյանների ընտանիքից էլ, ինչպես երևում է, նախապատվությունը տրվել է պատգամավոր եղբորը, ոչ թե մարզպետի պաշտոնը զբաղեցնողին։
 
Թե ով ՔՊ-ականներից ի վերջո կհասնի իր բաղձալի նպատակին՝ ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները շարունակում են իրար կոկորդ կռծելու ավանդույթը...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված