«I Believe I Can Fly» հիթի հեղինակը 30 տարվա ազատազրկման է դատապարտվել
Досуг55-ամյա երգիչ Ռ.Քելլին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։
I Believe I Can Fly հիթի հեղինակը մեղավոր է ճանաչվել սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգով (այդ թվում՝ անչափահասների) զբաղվող խումբ ստեղծելու մեջ։
Մեղադրական եզրակացության մեջ կա 13 կետ, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիա, սեռական բռնություն և ռեկետ: