«Մեր սիրո պտուղ, մեր առաջնեկ, մենք վստահ ենք, որ դու մեծ մարդ ես դառնալու»․ Հռիփսիմե Ելինյանի շնորհավորանքը որդուն
ԺամանցԵրգչուհի Հռիփսիմե Ելինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր եւ դերասան Գրիգոր Դանիելյանի որդին՝ Ալբերտոն։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերին կից երիտասարդ մայրիկը շշնորհավորել է առաջնեկի ծննդյան օրը։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Մեր սիրո պտուղ, մեր առաջնեկ, մեր խելացի տղա, ծնունդդ շնորհավոր։ Ուզում ենք, որ ապրես խաղաղ երկնքի տակ, ունենաս լուսավոր ապագա, մենք վստահ ենք, որ դու ՄԵԾ մարդ ես դառնալու։ Ծնունդդ շնորհավոր»: