Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում վատ դրության մեջ է դրել Հարավային Կորեայի նախագահին (տեսանյութ)
ՏեսանյութերՄադրիդում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առանց ուշադրություն դարձնելու` անցել է Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սեոկ Յոլի կողքով։ Տեսանյութը հրապարակել է Yonhap News հեռուստաընկերությունը։
Կադրերում երևում է, թե ինչպես է հարավկորեացի առաջնորդը քայլ անում` դիմավորելու իր ամերիկացի գործընկերոջը՝ նրան ողջունելու համար: Բայդենն անցնում է նրա կողքով և մոտենում Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին։
Առաջին անգամը չէ, որ Սպիտակ տան ղեկավարն այս գագաթնաժողովում անհարմար դրության մեջ է հայտնվում։ Նախօրեին նա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ բանակցությունների ժամանակ ՆԱՏՕ-ն իր համար սպառնալիք էր անվանել։
Բացի այդ՝ Բայդենը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի և թագուհի Լետիսիայի հետ հանդիպման ժամանակ խախտել էր թագավորական արարողակարգը։